Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միջազգային հանրությունն ասում է՝ իր նախնիների հայրենիքից Արցախի հայության ողբերգական արտագաղթը չպետք է ընկալվի որպես նոր իրականություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր Սահմանադրությունից կարող են դուրս թողնել Անկախության հռչակագիրը և դե յուրե ամրագրել Արցախի կորուստը: Սա մտավախություններից միայն մեկն է, երբ խոսվում է օրվա իշխանության այս մտադրության մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ խոսել է Սահմանադրության փոփոխության մասին: Առաջին անգամ 2024 թ. հունվարի 18-ին արդարադատության նախարարությունում, իսկ երկրորդ անգամ՝ 2025 թ. փետրվարի 19-ի ուղերձում:

«Արցախի հետ առնչվող ո՞ր դրույթներն են, որոնք, ենթադրում եմ, Սահմանադրության փոփոխության հետևանքով դուրս կթողնի դրանից: Ենթադրում եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցը նա հենց այնպես մեջտեղ չի բերել: Դեռևս 2021 թ. սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի նավթային դիկտատոր Իլհամը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որովհետև դրա տեքստում Թուրքիայի դեմ պահանջներ կան, և նրանք պիտի հրաժարվեն դրանից, պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու նախընթաց քաղաքականությունը, ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կապված Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հետ, պայմանավորված է Իլհամ Ալիևի վաղօրոք արված այս հայտարարությամբ, որը հիշատակեցի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Առանձնացնում է Արցախին առնչվող այն դրույթները, որոնք կարող են դուրս թողնել կամ փոփոխել: «Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է տրված Հայաստանի Անկախության հռչակագրին: Դրանում արձանագրում կա 1989 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին: Երկրորդ՝ Անկախության հռչակագրում արձանագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Կարծում եմ, որ այս երկու արձանագրումներն անհանգստացնում են ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կովկասյան խամաճիկ, Ադրբեջան անունով կազմավորման սուլթան Իլհամ Ալիևին: Սրանք են ուզում, որ մեր մայր փաստաթղթից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից հանենք այս դրույթները: Ենթադրում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նաև հիշատակածս կետերը կարող է հանել Սահմանադրության այդ տեքստից: Ուզում եմ այս առնչությամբ ասել հետևյալը՝ արդեն զուտ իրավական առումով: 2021 թ. ապրիլի 29-ին Սահմանադրական դատարանը մի որոշում է ընդունել, որը բովանդակային առումով վերաբերում է հետևյալին. Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Սա ոչ թե քաղաքական հայտարարություն է՝ քաղաքական մարմնի կողմից ընդունված և այլն, սա իրավական, մասնագիտական մարմնի՝ դատական իշխանության կողմից ընդունված փաստաթուղթ է, որտեղ նշված է՝ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Իսկ Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրության նախաբանում է»,- ընդգծում է Հասան-Ջալալյանը:

Արցախի մասով հաջորդիվ քննարկվող ամենակարևոր հարցերից մեկը Մինսկի խմբի լուծարումն է: Ադրբեջանն «առաջարկում» է, Նիկոլ Փաշինյանը կարծես դեմ չէ: «Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2025 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հետևյալը՝ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելուն համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է: 1992 թվականից սկսած միջազգային հանրությունը սկսել է ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտին և փորձել է ձեռնարկել միջոցներ՝ կարգավորելու այն: Այդ նպատակով 1992 թ. մարտի 24- ին Հելսինկիում հրավիրվել է ԵԱՀԽ խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպումը, որի ժամանակ էլ որոշվել է հնարավորինս շուտ Բելառուսի մայրաքաղաքում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ: 1995 թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացը ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար: Այդ մանդատում կա նշված 15 կետ, որոնց համաձայն իրենց առաքելությունը պետք է իրականացնեն: Հիմա Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզվում է, որ, ըստ նրա, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է: Ընդ որում, իր խոսքի նախընթաց շրջանում բոլորիս է հայտնի, որ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի դիկտատոր, սուլթան Իլհամը բազմիցս հիշատակել է, որ Մինսկի խումբը պետք է գնա թոշակի, քանի որ կոնֆլիկտն արդեն լուծված է, Մինսկի խմբի գոյությունն այլևս նպատակահարմար չէ»,-ասում է նա:

Քաղաքագետը պնդում է՝ միջազգային հանրությունը միանգամայն հակառակ դիրքորոշման է: «Ի՞նչ հիմքեր ունեմ այսպիսի պնդում անելու համար: Առաջին՝ 2022 թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա և կոչ է անում Մինսկի խմբին արագ վերադառնալ իր միջնորդական դերին: Երկրորդ՝ 2022 թ.ի հունիսի 6-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք: Երրորդ՝ 2023 թ. հոկտեմբերի 12-ին այս անգամ արդեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է մի բանաձև՝ «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, որտեղ առաջին՝ խստորեն դատապարտել է Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերի 19-ին, երկրորդ՝ վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները, երրորդ՝ գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար վեց հարյուր անձ, այդ բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը, չորրորդ՝ վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն: Հատկապես այս չորրորդը շատ կարևոր արձանագրում է: Մեջբերումներ արեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևից: Ի հեճուկս Իլհամ Ալիևի այն հայտարարությունների, որ կոնֆլիկտը կարգավորված է, միջազգային հանրությունն ասում է՝ ոչ, իր նախնիների հայրենիքից Արցախի հայության ողբերգական արտագաղթը չպետք է ընկալվի որպես նոր իրականություն: Ինչպես պարզորոշ վկայում են հիշատակված փաստաթղթերը՝ Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված զույգ բանաձևերը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևը, միջազգային հանրությունը, ի հեճուկս Ապշերոնի սուլթան, նավթային դիկտատոր Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված: Նկատի առնելով վերոնշյալը՝ քիչ հավանական եմ համարում, որ միջազգային հանրությունը կգնա հիշյալ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եթե իրապես հավատարիմ է կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն լուծելու իր հանձնառությանը»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներ
Ամենադիտված