Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից
ՄՇԱԿՈՒՅԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:
Այդ պաշտոնին ժամանակորապես նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին կլինի մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: