Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկար» ստացավ
ՄՇԱԿՈՒՅԹ
7-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց «Անորա» ֆիլմը: «Անորա»-ն կատակերգադրամատիկ ֆիլմ է, որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Գլխավոր հերոսը՝ Անորան, երիտասարդ մերկապարուհի է Բրայթոն Բիչից՝ Նյու Յորքի ռուսալեզու համայնքից: Նա ռուսերեն գիտի, ուստի շեֆը նրան ծանոթացնում է ռուսախոս հաճախորդների հետ: Նա ծանոթանում է ռուս օլիգարխի որդու՝ Իվանի հետ, սիրահարվում են ու ամուսնանում։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու: