Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ երկրների հետ գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման համաձայնագրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ երկրների հետ գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման համաձայնագրից։ Հրամանը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում։
«Վրաստանի համար դադարեցնել 1992 թվականի հունիսի 26-ի «Գիտական և տեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին» համաձայնագիրը»,- ասվում է հրամանում, որը հրապարակվել է փետրվարի 28-ին։
Հրամանով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվում է համաձայնագրի դադարեցման մասին ծանուցել երկրի նախագահին, խորհրդարանին և ԱՊՀ գործադիր կոմիտեին։
Վրաստանը ԱՊՀ-ից դուրս գալու մասին հայտարարել էր 2008 թվականի օգոստոսի 18-ին, իսկ մեկ տարի անց լքել էր Համագործակցությունը: 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանը պահպանել է մասնակցությունը տնտեսական ոլորտում հարաբերությունները կարգավորող 34 համաձայնագրերին։