Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արագածի գագաթի սուզանավի և ղեկավար Փաշինյանի ռազմավարական սխալ հաշվարկի մասին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական միությանն ինտեգրվելու Հայաստանի ձգտումները, կրում են հերթական ֆիասկոն։ Եթե ​​ուշադիր նայենք Հին աշխարհի վերջին իրադարձություններին, ապա տրամաբանական հարց է առաջանում. որքանո՞վ է արդարացված նման ռազմավարությունը և ի՞նչ ռիսկեր է պարունակում այն երկրի համար, հարց է հնչեցրել քաղաքագետ Արման Ղուկասյանը, գրում է eadaily.com–ը։

«Գերմանիայի ընտրություններում Օլաֆ Շոլցի վերջին պարտությունը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես է մեր աչքի առաջ փոխվում ԵՄ քաղաքական լանդշաֆտը։ Շոլցը պարտվեց ընտրություններում և ընդունեց իր հրաժարականը։ Առաջին տեղը զբաղեցրել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցությունը, որի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է դառնալ կանցլեր: Երկրորդն աջակողմյան AfD-ն է, որին աջակցում են ԱՄՆ-ում։ Շոլցի սեփական կուսակցությունը դարձել է միայն երրորդը։ Աջերի և եվրոսկեպտիկների աճը կասկածի տակ է դնում ԵՄ-ի միասնությունը և նոր երկրներ ինտեգրելու նրա կարողությունը։ Եթե ​​մինչև վերջերս Բրյուսելում եվրոպամետ քաղաքական գործիչներն էին թելադրում ընթացքը, ապա այժմ մենք այլ պատկեր ենք տեսնում, ընտրազանգվածն ավելի ու ավելի է ընտրում ազգային կողմնորոշում ունեցող առաջնորդների, ովքեր հանդես են գալիս կոշտ միգրացիոն քաղաքականության, ազգային շահերի պաշտպանության և երկրներում կառավարող եվրոպական բյուրոկրատների դերի նվազեցման օգտին»,- նշել է քաղաքագետը։

Այս իրադարձությունների ֆոնին ԵՄ ուղեծրում տեղ գրավելու Հայաստանի փորձերը, մեղմ ասած, ապարդյուն են թվում, ընդգծել է Ղուկասյանը։ Եվրոպայի դռները, որոնք բառերով բաց են, «իրականում հերմետիկորեն փակ են, ինչպես սուզանավի խցիկները»։

Արդեն ակնհայտ է, որ ԵՄ-ն պատրաստ չէ անգամ քննարկել Հայաստանի ամբողջական ինտեգրումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ուղղակիորեն էր հայտարարել, որ Հայաստան-ԵՄ բանակցությունները կապ չունեն կազմակերպությանն անդամակցելու հետ։ Եվ անգամ նոր թեկնածուներն են, այդ թվում Ուկրաինան ու Մոլդովան, արդեն իսկական խոչընդոտների բախվում: Փաստացի, Բրյուսելում ընթացած ԵՄ ԱԳ նախարարների Ուկրաինային աջակցության գագաթնաժողովը նույնպես ցույց տվեց կազմակերպությունում ներքին ճգնաժամի առկայությունը։ Եթե ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հագնված էր Ուկրաինայի դրոշի գույներով, Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն անսպասելիորեն խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Եվ զարմանալի չէ, որ եվրոպացիներն ավելի ու ավելի են խոսում խաղաղության մասին։ Հատկապես Պուտինի ու Թրամփի բանակցություններից ու Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններից հետո, որով Կիևը և ԵՄ-ն դուրս մղվեցին խաղաղության այն գործընթացից, որը թափ է հավաքում:

«Ի դեպ, Ուկրաինան պետք է լուրջ ազդանշան լինի Երևանի համար։ Երկար տարիներ Կիևը հարաբերություններ է կառուցում Արևմուտքի հետ հույսը դնելով տնտեսական և ռազմական աջակցության վրա, բայց հիմա քաղաքական նոր իրողությունը կասկածի տակ է դնում այդ դաշինքի հեռանկարները։ Դոնալդ Թրամփը բացահայտորեն հայտարարում է, որ Վաշինգտոնը կա՛մ զգալիորեն կնվազեցնի Կիևին տրամադրվող օգնությունը, կա՛մ կստիպի նրան հարյուրավոր անգամ ավելի վճարել աջակցության համար։ Հնարավոր է, որ Ուկրաինան Ամերիկային կտա իր ողջ արդյունաբերությունը և հանքային ռեսուրսները, և դա կարող է լինել Վլադիմիր Զելենսկու համար տանուլ տված պատերազմի գինը։ Այսպիսով, աշխարհակարգի հիմնարար փոփոխությունների ֆոնին ԵՄ-ին ինտեգրվելու Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը ոչ միայն սխալ է, այլ ռազմավարական սխալ հաշվարկ, որը կարող է թանկ արժենալ մեր երկրին»,- ամփոփել է Արման Ղուկասյանը։

Թվում է, թե ամեն ինչ հստակորեն դրված և դասավորված է դարակների վրա: Բայց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի չորրորդ հանդիպման ժամանակ հանկարծ հայտարարել է, որ «Երևանի և Բրյուսելի հարաբերությունները երբեք այսքան ամուր և սերտ չեն եղել». «Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքները, շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը և ընդլայնվել դեպի նոր ոլորտներ և աշխատել գործընկերության օրակարգի վրա»: Խոսելով կոնկրետ ոլորտային արդյունքների մասին Մարագոսը մասնավորապես կարևորել է ԵՄ առաքելության գործունեությունը. «Ավելի քան 4000 պարեկներ են տեղակայվել Հայաստան-Ադրբեջան սահման՝ դիտարկումներ իրականացնելու և անմիջապես տեղից զեկուցելու համար։ Բացի դա անցած ամառ ԵՄ-ն որոշեց 10 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Մենք նաև ներգրավում ենք Հայաստանի ղեկավարությանն անվտանգության հարցերի շուրջ երկխոսության մեջ»:

Մենք գիտենք, թե ինչի մեջ է «Հայաստանի ղեկավարությանը ներգրավում Եվրամիությանը»: Ավելի ճիշտ որտեղ։ Այնպիսի տեղ որտեղից, որպես կանոն, դուրս չեն գալիս և որտեղից, հետո, տասնամյակներով քարշ են տալիս թշվառ գոյություն։ Բայց Փաշինյանն իր սուզանավով շարունակում է առանց հսկողության լողալ դեպի այսբերգ։ Սկզբունքորեն չպետք է խղճալ նրան, բայց կա նաև մտահոգություն մարդկանց համար։

Եվ դա հատկապես Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին բացահայտումներից հետո. «Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և անշեղորեն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու սեփական ուժերով երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը։ Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար ու վտանգավոր ճանապարհ է»։ Վերաձևել սեփական Սահմանադրությունն ագահ հարևաններին հաճոյանալու համար, իհարկե, «եվրոպական քաղաքակրթության» ամենաբարձր մակարդակն է։ Պարոն Սիմոնյանը շուտով կճաշակի իր ընտրած ճանապարհի դժվարությունը, երբ նոր աշխատանքի ընդունվելուց առաջ առաջին անգամ տապալվի թուրքերենի քննությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված