Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավոր խումբը 30 անձից հափշտակել է 22 մլն դրամ և գույք

ԻՐԱՎՈՒՆՔ

Ա.Ս.-ն հանցավոր խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ 30 անձից հափշտակելով 22 մլն 36 հզր ՀՀ դրամ գումար և գույք: Հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր կողմից հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման մի շարք իբր վարկային կազմակերպություններ ներկայացող գրասենյակների անունից ֆեյսբուքյան սոցիալական ցանցում գրանցված էջերի վճարովի թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:

Հանցավոր խմբի անդամները հիշյալ հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած անձանց հրավիրել են իբր վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպության գրասենյակներ և ներկայացրել, թե 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով ստացումը:

Այնուհետև, հանցավոր խմբի անդամները հիշյալ քաղաքացիներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, որտեղ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ խաբեությամբ ներկայացնելով, թե անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն չեն տրամադրել և հափշտակել են:

Ա.Ս.-ն և խմբի մյուս անդամներն իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու ընթացքում օգտագործել են նաև խաբեության այլ եղանակներ: Մասնավորապես՝ պարզել են իրենց դիմած քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց ստացել են վարկային գումարներ, սակայն, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, գումարները նրանց չեն տրամադրել, այլ, հասանելիություն ունենալով գրանցված հաշիվներին, կանխիկացրել և հափշտակել են:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամներն իրենց դիմած անձանց ուղեկցել են բանկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են բանկի հեռախոսային հավելվածի մուտքի տվյալները, որոնց միջոցով առցանց ստացած վարկային գումարները փոխանցել են այլ անձանց հաշիվներին և հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել դրանք:

Բացի այդ, Ա.Ս.-ն և Ա.Բ.-ն վարձակալել են 2 գրասենյակային տարածք՝ դրանցում առկա գույքով՝ իբր վարկային կազմակերպության զանգերի կենտրոնի գործունեությունն իրականացնելու համար։ Գրասենյակային տարածքների վարձակալության ժամկետի ավարտից հետո սեփականատերերը պարզել են, որ վարձակալող անձինք հափշտակել են գրասենյակային գույքը:

Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ վստահված գույքը հափշտակելը) (երկու դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ պատժամիջոցները Վենեսուելան հայտարարում է քաղբանտարկյալների համաներման մասին Արևմտյան հետախուզական գործակալություններն Իրանում չեն կարողացել գտնել միջուկային զենքի մշակման ապացույցներ․ NYT Վթար՝ Կոտայքում16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել էԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռ է նկատվել Իրանի սահմանի մոտ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Ոսկու գինը նվազել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ԱՄՆ-ը Հնդկաստանին առաջարկում է վենեսուելական նավթով փոխարինել ռուսականը Վթար. ջուր չի լինի որոշ ժամանակ Նոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը․ վիրավnրներ կանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվելՀայտնի են Ֆուտզալի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀովեյան. հզոր բանակը Հայաստանի զարգացման և բարգավաճման գրավականն էԺիրինովսկին կանխատեսել է Իրանի մասնատումը ԱՄՆ հարձակումից հետոՈրպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումԴատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Հայաստանի իշխանությունները պատրաստ են մոռանալ թե՛ ցեղասպանությունը, թե՛ Արցախը«Խաղաղության խորհուրդ»–ը և հայկական պառակտումը. Փաշինյանը հավասարակշռում է Մոսկվայի, Արևմուտքի և ներքին պայթունի միջևԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը․ պատմության այս օրը (31 հունվար)Վահագնի գյուղում տուն է այրվել«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Փետրվարի 2-ին և 3-ին լույս չի լինելու․ հասցեներԱպագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ «Հրապարակ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Դիսկոտեկին տժժացել են նաև ռաբիսի տակ․ «Հրապարակ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահ«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջ
Ամենադիտված