Զելենսկին ասուլիս կտա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 23-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցի նախօրեին, ծավալուն մամուլի ասուլիս կհրավիրի։ Այս մասին հաղորդվում է երկրի նախագահական գրասենյակի կայքում։
Միջոցառումը կկոչվի «Ուկրաինա. 2025 թվական»։ Դրան կմասնակցեն նաև պետական կառույցների ղեկավարները։
Ավելի վաղ պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը քննարկում է «կարևոր ազդանշանը» Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ, որը ԵՄ-ն կհայտարարի փետրվարի 24-ին։