Իսպանիայի Գերագույն դատարանը Մեսիին դատապարտեց 21 ամսվա ազատազրկման
ՍՊՈՐՏԻսպանիայի Գերագույն դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գործով որոշում կայացրեց:
Դատարանը որոշեց ուժի մեջ թողնել 21 ամսվա ազատազրկման վճիռը՝ 2007-2009 թվականներին հարկերի չվճարման հետ կապված խոշոր խարդախության համար: Չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 4,1 մլն եվրո:
Իսպանիայում տնտեսական հանցագործությունների համար մինչև երկու տարվա պատիժները իրական ազատազրկման չեն վերածվում:
Նախապես դատախազությունը Մեսիի ու նրա հոր՝ Խորխեի համար, պահանջել էր 3 տարվա ազատազրկում, սակայն դատարանը այդ պատիժը կրճատեց մինչև 21 ամիս: