Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեծ-մեծ խոստումներով հանձնեցին Արցախը, իսկ հիմա փորձում են փակել Արցախի էջը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-ամյակը: Արցախի թեման միշտ զգայուն հարց է եղել մեր հասարակության համար, այդ թվում՝ նույնիսկ խորհրդային տարիներին։ Ի՞նչ ունենք այսօր՝ 37 տարի անց, իսկ ավելի ստույգ՝ «նիկոլական իշխանափոխությունից» 7 տարի անց:

Հայաստանի ղեկավարները 28 տարի շարունակ բանակցությունների սեղանին եղած բովանդակությունը, որը պետք է տաներ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը, հիմնական դրույթներով հանրայնացնում էին։ Այնքան, որքան թույլատրելի էր: Ու այնպես չի եղել, որ բանակցությունները սեպարատ կամ գաղտնի եղած լինեն, քանի որ դրանք ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում և համանախագահների հետ քննարկումների արդյունքում։ Սակայն միջնորդները ոչ միայն հանդիպումներն են կազմակերպել, այլև որոշակի առաջարկներ են ներկայացրել։ Ըստ այդմ, եղել են բանակցային որոշակի մոտեցումներ, որոնց հիման վրա Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվեր։ Իսկ 2007 թվականին արդեն այդ առաջարկները բյուրեղացան Մադրիդյան սկզբունքների տեսքով, որոնք, ընդհանուր առմամբ, հակամարտության կողմերի համար ընդունելի էին։

Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում ներկայացվեցին տարբեր բանակցային փաթեթներ, որոնց մի մասն էլ, ճիշտ է, մեր երազած տարբերակը չէր, այնուամենայնիվ, որոշակի փոխզիջումային լուծումներ էր նախատեսում։ Ավելին, Արցախի թեմայով ողջ բանակցային պատմության մեջ չի եղել որևէ առաջարկ, որտեղ Արցախի հայ բնակչության իրավունքների հարցը չի դիտարկվել այս կամ այն չափով։ Բայց նույնիսկ այդ պարագայում քննադատությունների պակաս չկար։ Որոշ քաղաքական շրջանակներ էլ փորձում էին խաղալ ժողովրդի հույզերի վրա։ Օրինակ՝ 2016 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե «դաշինք է կազմվել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «Լավրովյան պլան» անունով»։

Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանն օգտագործում էր Արցախի թեման ու ճոռոմ խոստումներ տալիս։ Նա, մասնավորապես, նշում էր, թե «ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը մեզ ձեռնտու է, թե չէ»: Կամ՝ «նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»։ Ընդ որում, սկզբից նա հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել բանակցությունների համար, իսկ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ որպես հակամարտության հիմնական կողմ։ Բայց Արցախին բանակցային կողմ դարձնելու խոստումը ևս իրականություն չդարձավ, քանի որ Ադրբեջանն էլ առաջ էր մղում այն մոտեցումը, թե այդ դեպքում կողմ պետք է դառնա նաև Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։ Տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ էլ սկսեցին պաշտոնական հանդիպումներ ունենալ այդ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, Փաշինյանն Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում հանկարծ «մոռացավ», որ ինքը մանդատ չի ստացել բանակցությունների համար ու սկսեց կոնկրետ բանակցել ու հանդիպումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։ Նա հատուկ ընդգծում էր, որ ինքը բանակցությունները չի շարունակում նախկինների թողած ժառանգությանը համապատասխան, քանի որ իրեն շատ ծանր ժառանգություն են թողել Արցախյան հիմնախնդրի հարցում, և ինքը բանակցությունները սկսում է զրոյական կետից։ Իսկ նրա պատկերացրած լուծումն այն էր, որ դա «պետք է ընդունելի լիներ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Մի լուծում, որն ի սկզբանե անհնար էր թվում, քանի որ շատ դժվար է միանգամից այնպիսի տարբերակ գտնել, որը կարող էր բոլոր կողմերին միաժամանակ բավարարել, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում էր որդեգրել։

Ու այդ ֆոնին Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում», «Արցախը Հայաստան է, և վերջ», «թավշյա հեղափոխությունը պետք է բերի Արցախի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման» և այլն։ Արդյունքում տեսանք, թե որտեղ հայտնվեցին այս հայտարարությունները, երբ այսօր իշխանությունների համար ուղղակի Արցախի թեման փակված է։ Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում խոսել նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։

Մի խոսքով՝ Արցախի հետ կապված բոլոր խոստումներում են իշխանությունները տոտալ ձախողում ունեցել։ 44- օրյա պատերազմից օրեր անց Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ առանձին նշում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Բայց, արի ու տես, որ Փաշինյանը հիմա արդեն փորձում է «հիմնավորել» ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջի իրականացման անհրաժեշտությունը, թե իբր մեզ «30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»։

Այսքանից հետո էլ իշխանությունների լեզուն դեռ պտտվում է այնպիսի թեզեր տարածելու հարցում, թե «նախկիններն» արդեն հանձնել էին Արցախը, նրանք մեկ հարցի շուրջ էին բանակցում, թե ինչպես հանձնեն և այլն։ Բայց եթե համեմատում ենք նախկինների ժամանակ բանակցված փոխզիջումների տարբերակները, նույնիսկ դրանցից ամենածանրը մեզ համար շատ ավելի լավ պայմաններ է նախատեսել, քան այն, ինչ ունենք հիմա Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով»։ Սարերի ու ձորերի տարբերություն կա։

Մանավանդ, որ այլընտրանք կար նաև հենց Փաշինյանի ժամանակ, բայց գնացին այլ ճանապարհով։ 2019 թվականին միջնորդների կողմից նախկինում բանակցվածի հիման վրա որոշակի փոխզիջումային տարբերակ է առաջարկվել Փաշինյանին, սակայն նա մերժել է այդ տարբերակը։ Չէ՞ որ ինքը պետք է տարբերվեր, բանակցությունները զրոյական կետից սկսեր ու իր պահանջներն իրականություն դարձներ, բայց այսօր նրա պատճառով բոլորս կանգնել ենք «կոտրած տաշտակի առաջ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԱռաջին անգամ Հռոմի Պապը մասնակցում է ԱՄՆ ընտրություններինՄբապեին հեռացնում են ֆուտբոլային տեսախաղերից․ Չինաստանում դադարեցրել են նաև Լա լիգայի հեռարձակումըԱնընդունելի է «թnւրք», «ռnւս», «քnւրդ», «եզդի», «քոչվոր» ձևակերպումները որպես վիրավnրանք օգտագործելը. ՄԻՊԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել ենԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. ԷրդողանԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով նիստը հետաձգվել էՀետևում ենք բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու վիզաները․ ԱՄՆ դեսպանությունԵրևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունըՎենսը մտադիր է պարզելու ՉԹՕ-ների հետ կապված հարցերի էությունըՈղբերգական դեպք «Գորիս» բժշկական կենտրոնում երեխա է կյանքից հեռացելՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀայտնի է դարձել «Ինտեր»-ի և «Միլան»-ի նոր մարզադաշտի անվանումըՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը. ԿոբախիձեՄենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված