Կրեմլում նշել են Պուտինի եւ Թրամփի բանակցությունների հնարավոր օրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ փետրվարի վերջ կամ ավելի ուշ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արեւմտյան լրատվամիջոցները շատ բան են գրում, մեր լրատվամիջոցները շատ բան են գրում... Կարող է լինել, կարող է եւ չլինել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի եւ Թրամփի միջեւ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ փետրվարի վերջ։