Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը դատապարտված է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասում պատերազմի հստակ հոտ է գալիս: Հիմա արդեն պարզ է, որ Հայաստանը դատապարտված է։ Այն ժամանակ էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից երկու տարի անց կար մոտալուտ պատերազմի համառ հոտ։ Հետո Բաքուն որոշեց բլից-կրիգի հարվածով տապալել այն ամենը, ինչ մնացել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, գրում է livejournal.com–ը։

Այժմ էլ Հարավային Կովկասում դրամայի հերթական գործողությունն է պատրաստ ծավալման։ Թույլերին խփում են, իսկ երբ այդ թույլերը հրաժարվելով ուժեղանալ պարտվում են՝ նրանց վերջացնում են։ Դա միջազգային քաղաքականության օրենք է։ Իդեալիստ լիբերալ քաղաքական գործիչ Փաշինյանը հնարավոր է, որ հոգու խորքում խորապես հասկանում է դա, բայց հրաժարվում է դրան հավատալ՝ հույսը դնելով (վաղուց արդեն ոչ) «ամենազոր» Արևմուտքի վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ է արել, որոնք կարելի է վերջնագիր անվանել։ Նախ նա խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, որը երկու մասի է բաժանում ադրբեջանական տարածքը և թույլ չի տալիս ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Հայերը ռազմավարական նշանակություն ունեցող 35 կիլոմետր երկարությամբ նեղ հողաշերտ ունեն, դա էլ հենց Զանգեզուրի միջանցքն է։ «Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, և որքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նաև անդրադարձել է հայկական պետությանը որպես այդպիսին: «Ֆաշիզմը Հայաստանում պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք կանենք դա»,– ասել է նա։ Բաքուն պահանջում է ճնշել այն ամենը, ինչ մնացել է հայկական ազգայնականությունից: Այսինքն ցանկացած հիշողություն Լեռնային Ղարաբաղի մասին, ցանկացած հակաադրբեջանական և, հավանաբար, նաև հակաթուրքական պատմական նարրատիվ։ Չի մոռացվել նաև 1990 թվականի Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բացառելու հարցը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Երևանի հավակնությունների մասին։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ղեկավարությունը ստանձնել է Հայաստանն ու նրա հայրենասեր ուժերի մնացորդները ոչնչացնելու գործը։ Իսկ հիմնական պահանջը, որը կոչվում է «կյանք ու մահ», դադարեցնել Հայաստանին զենքի մատակարարումը Ֆրանսիայից և այլ երկրներից և վերադարձնել արդեն մատակարարվածը։ Դա սկզբունքորեն դժվար թե հնարավոր լինի հաշվի առնելով այն, որ հայերը մեծ գումարներ են վճարել։ Բացի դա զենքը «սկզբնակետ» վերադարձնելու պրակտիկան, մեղմ ասած, ընդհանուր առմամբ ընդունված չէ։ Սակայն դա Բաքվին չի հետաքրքրում, կա՛մ Հայաստանը կլինի անպաշտպան ու զիջող, կա՛մ գործի մեջ կմտնեն Ադրբեջանի զինված ուժերը։ «Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի: Մենք դա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում։ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի ելույթը շատ վատ խոսքեր է պարունակել Ջոզեֆ Բայդենի և նրա վարչակազմի մասին, և շատ հույսեր Դոնալդ Թրամփի հետ կապված։ Բայց Փաշինյանը Դեմոկրատական ​​կուսակցությանը մոտ կանգնած Սորոսի կառույցներից է։ Ինքը՝ Հայաստանի վարչապետը պետք է որ օրգանապես տհաճ լինի ԱՄՆ նորընտիր նախագահի համար: Եվ դա ի տարբերություն էլիտար Ալիևի՝ Քաղբյուրոյի անդամի և ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի որդու։ Մի բան է հաստատ՝ հանրապետականների օրոք ԱՄՆ-ը 100 տոկոսանոց վստահությամբ չի սատարի ինչ որ Փաշինյանի։ Հարց է անգամ այն, թե արդյո՞ք նրանք տեր կանգնելու են քրդերին, դա մտքի խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարցը փակված է։

Իսկ ինչպե՞ս է արձագանքում հակառակ կողմը: Վախկոտ, պաթետիկ և անմիտ, և դրանով իսկ բառիս բուն իմաստով Ադրբեջանին ավելի մեծ ագրեսիայի հրահրում։

Այս տարին կարող է դառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի ևս մեկ տարի: Ադրբեջանի զինված ուժերը, հատկապես Թուրքիայի աջակցությամբ, տեսականորեն կարող են ոչնչացնել հարևան հանրապետությունը։ Վթարային անջատիչներ չկան, ավելի լավ պահ չի էլ կարելի մտածել: Ռուսաստանը զբաղված է Հյուսիս-արևելյան ռազմական թատերաբեմում, և Գյումրիում ռազմաբազայի առկայությունը կունենա նույն ազդեցությունը, ինչ Տարտուսի և Խմեյմիմի բազաներն ունեցան Սիրիայում Ասադի կործանման ժամանակ: Բացի դա Ռուսաստանը հայերի կողքին չի կանգնի այն պատճառով, որ Փաշինյանը վիճաբանում է Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ–ին միանալու ակտ:

Ի դեպ, խոցված ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ Ադրբեջանի սրումը կարող է լինել ընդամենն Ալիևի խաղը, այսինքն փոխանակում, օրինակ մենք մեր աչքերը կփակենք ինքնաթիռի վրա, իսկ դուք Զանգեզուրի միջանցքի վրա։

Իրանը նույնպես չի օգնի հայերին, նա ջախջախիչ պարտություն է կրել Սիրիայում, ապրում է ներքին անկայունության պայմաններում և ողջ Մերձավոր Արևելքում է կորուստներ կրում իր վստահված անձանց շրջանում: Բացի դա ինչո՞ւ Թեհրանը պետք է ցանկանա պատերազմել Ադրբեջանի հետ հատկապես հաշվի առնելով բուն Իրանում ադրբեջանական բնակչության հսկայական մասնաբաժինը։

Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ հայկական պետականության կործանումն անհնար է, քանի որ դա ըստ էության անհնար է, ապա հիշեք վերջին օրինակը՝ Սիրիան։ Այդ հանրապետությունը փլուզվեց 12 օրում: Եվ դա չնայած նրան, որ Ասադի իշխանությունն ավելի ուժեղ էր թվում, քան Փաշինյանինն է:

Այս ամենը վախկոտների ու սրիկաների ստեղծած իրավիճակն է։ Ժողովրդի լռելյայն համաձայնությամբ կամ հակառակը՝ առանց ժողովրդի մասնակցության, Փաշինյանը երկիրը տանում է  կործանման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս)
Ամենադիտված