Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, խելացի ու բարի երեխա էր: Բոլորին հասնող էր, ընկերական մեծ շրջապատ ուներ: Դպրոցում միշտ պաշտպանել է թույլերին: Տղաներին ստիպում էր, որ մարզվեն: Շաբաթ-կիրակի, չգիտեի՝ ինչու, գնում էր դպրոցի բակ: Կարծում էի, թե խաղում են, բայց իր ընկերների հուշերից պարզ դարձավ, որ հավաքել է տղաներին ու մարզել: Բոլորի կողմից սիրված ու հարգված էր Կարենս: Նա չորս երեխաներիցս ամենափոքրն է, իրեն յուրահատուկ ձևով ենք սիրել բոլորս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աղավնին՝ Կարենի մայրիկը:

Կարենը ծնունդով Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղից է: «Գիրքը բացել ու դաս սովորել չէր սիրում, բայց դասերին միշտ պատրաստ էր, ծնողական ժողովների ժամանակ իրեն գովում էին: Տուն էի վերադառնում ու իրեն հարցնում՝ Կարե՛ն ջան, դաս չես սովորում, բայց քեզ շատ են գովում, այդ ինչպե՞ս: «Մամա՛ ջան, դասերը լսում եմ ու պատասխանում, իսկ գրավորներս էլ աղջիկներն են գրում»»: Մայրիկն ասում է՝ սիրելի առարկաներ չուներ, իր համար յուրահատուկ տեղում էր սպորտը: Երկրորդ դասարանից Կարենն ըմբշամարտի է հաճախել: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Վ. Համազասպյանի անվան քոլեջում՝ «Բանկային գործ» մասնագիտությամբ: «Երազում էր, որ դպրոցում և քոլեջում սպորտդպրոց գործի: Անգամ իր շարադրության մեջ է այդ մասին գրել՝ շատ եմ սիրում քոլեջը, միայն լավ չէ, որ սպորտդպրոց չկա, երեխաները կկարողանային մարզվել»:

2019 թ. հուլիսին Կարենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մատաղիսում: Բանակից երբեք չի տրտնջացել: Բայց մայրիկը հիշում է՝ պատերազմից մեկ շաբաթ առաջ զանգերն ավելի շատ ու հաճախակի էին դարձել: «Նախքան պատերազմն սկսվելը, այդ վերջին շաբաթը շատ էր զանգում, ասում էր՝ ձեզ լավ նայեք: Եղբայրների հետ ուզում էին ավտոտեխսպասարկման կետ բացել, զրուցում էինք այդ մասին՝ բալե՛ս, կգաս, եղբայրներիդ, պապայիդ հետ միասին կաշխատեք: Իսկ Կարենն արձագանքում էր՝ տեսնենք, մա՛մ ջան, տեսնենք: Ինչ իրեն ասում էի, այդ բառն էր կրկնում: Իսկ իմ մտքով ոչինչ չէր անցնում: Կարծում եմ, որ նա գիտեր պատերազմի վտանգի մասին:

Սեպտեմբերի 26-ի առավոտյան, կեսօրին, երեկոյան զանգահարեց: Գիշերը ժամը 12-ի մոտակայքում էլի զանգահարեց, երբեք այդքան ուշ ժամի չէր զանգահարել: Կարծես վազելիս լիներ, հևալով էր խոսում: Երբ անհանգստացա, թե ինչու է այդ ժամին զանգում, ասաց, որ զանգել է բարի գիշեր մաղթելու, իր մոտ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու բան չկա. «Մա՛մ ջան, քեզ լավ նայի»: Մինչ իր բանակ գնալն անընդհատ սթրեսի մեջ էի, չէի հասկանում, թե ինչ էր կատարվում հետս: Երրորդ տղաս էր բանակ գնալու, բայց մի այլ կարգի անհանգիստ էի: Երկու ամիս հիվանդացա, Կարենս էր ինձ խնամում, ինձ ոտքի հանեց, առանց չափազանցնելու, փրկեց կյանքս: Ու երբ ծառայում էր, օրերն ու ժամերն էի հաշվում, թե երբ պետք է իր ծառայությունն ավարտվի: Շատ անհանգիստ էի»:

Սեպտեմբերի 26-ի վերջին զրույցի ժամանակ Կարենը մայրիկին հավաստիացրել է, թե ամեն բան կարգին է. «Քնի, մա՛մ ջան, ես առավոտյան կզանգեմ»: «Առավոտյան գնացի աշխատանքի, զանգահարեցին՝ Աղո՛ւն, պատերազմ է: Եկա տուն, բոլորը հավաքվել էին մեր տանը: Կարենիցս լուր էինք ուզում իմանալ, բայց ապարդյուն: Մեզ ասում էին՝ Կարենին տեսել են, Կարենը լավ է, բայց չեն կարող հեռախոսը փոխանցել, որ խոսի: Փաստորեն, սխալ տեղեկություններ էին, ստացվում է, որ մեզ խաբում էին»:

Կարենը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը Թալիշում: «156-րդ դիրքն առաջինն է ընդունել թշնամու հարվածը: Իրենց դիրքում վեց տղա էին եղել, մեկը փրկվել է, մյուսները զոհվել են: Տղաները պատերազմի առաջին հարվածն իրենց վրա էին վերցրել: Ողջ մնացած տղան է պատմել՝ տղաներից երկուսը զոհվեցին, երկուսը վիրավոր էին: Կարենը վիրավորներին տեղափոխել է ապահով տարածք ու շարունակել կրակ վարել. «Ես խրամատում էի, Կարենը վերևի հատվածում էր, կրակում էր: Իրեն ասում էի՝ Կարե՛ն, արի նահանջենք»: Բայց Կարենն արձագանքել է՝ բա տղե՞րքը: Կարենիս զինակից ընկերը նահանջում է: Երբ իրեն հարցրեցի՝ ի՞նչ իմացար, որ Կարենը զոհվեց, արձագանքեց՝ իր գոռոցն ու զենքի ձայնն էլ չէի լսում»: Այս բոլոր պատմությունները կարելի է գտնել «Թալիշի արծիվները» գրքում: Գրքի բոլոր նյութերը հավաքագրել է տիկին Աղավնին, դրանցում պատմվում է Կարենի մասին: Նա գրքում ներառել է նաև իր որդու հետ անմահացած տղաների անունները:

Հոկտեմբերի 4-ին Կարենի փրկված ընկերը զանգում է նրա եղբորը՝ Արմենին, ու հայտնում՝ եղբայրդ էլ չկա: «Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը երազ տեսա: Երևի երազ էլ չէր, որովհետև չէի քնում, տեսիլքի պես մի բան էր: Տղայիս էի փնտրում, հոգնել, նստել էի հողաթմբին, գլուխս վերև բարձրացրեցի ու տեսա Հիսուսին: Նա ինձ էր նայում խղճահարված հայացքով և հանկարծ բարձրացավ վերև: Երբ արթնացա, ասացի՝ Կարենիցս լուր կգա այսօր, Կարենիս կամ Հիսուսին եմ տեսել: Առավոտյան զանգը ստացանք»:

Հոկտեմբերի 6-ին Կարենի անունը հայտնվում է զոհվածների ցուցակում: Ընտանիքն սկսում է նրա փնտրտուքը: «Չէինք հավատում, որ Կարենս չկա: Շատ ճարպիկ էր, անվախ: Քաղաքացիական կյանքում տասից ավելի երեխայի կյանք է փրկել: Մեզ մոտ գետ ունենք, գնում են լողանալու, մեքենան շուռ է գալիս, գրեթե բոլորին փրկել է խեղդվելուց: Մտածում էինք, որ իրեն ոչինչ չի կարող պատահել: Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Երբ ասում էին՝ ինչ-որ տեղ անճանաչելի երեխա կա, գնում էի այն մտքով, որ գուցե Կարենս է»:

2021 թ. հունվարի 10-ի լույս 11-ի գիշերն ընտանիքը զանգ է ստանում Հերացիից՝ ԴՆԹ համընկնում կա: «Բոլոր բարեկամներով գնացին Երևան, ճանաչելի չէր եղել տղաս, ամուսինս ասում էր՝ շատ փոքր-մոքր երեխա է: Կասկածում էինք, որ Կարենս է: Իր դիմացի ատամը մի փոքր կոտրված էր, սիրած աղջկա համար կռվի արդյունքն էր: Հաջորդ օրը ես էլ արյուն հանձնեցի, այդ ընթացքում մեծ տղաս նորից մտել էր եղբորը տեսնելու: Ատամով հաստատվեց, որ նա է, իմ ԴՆԹ հետազոտության արդյունքներին չսպասեցին: Հունվարի 14-ին տղայիս հուղարկավորեցին: Ես էլի չէի հավատում, որ ինքն է: Մեկ տարի անցավ, թույլ չէի տալիս տապանաքար տեղադրել, ասում էի՝ Կարենիս անունն ու նկարը չպիտի լինի քարի վրա: Հետո ծնողներն ինձ ասացին՝ գնա Հերացի, այնտեղ բոլոր երեխաների նկարները կան: Հենց այնտեղ էլ նկարների միջոցով ճանաչեցի տղայիս: Աննկարագրելի զգացողություն էր: Նաև երազ էի տեսել՝ հողաթմբի մոտ նստած լալիս էի, Կարենս եկավ՝ մա՛մ, էս ի՞նչ է: Նկատի ուներ գերեզմանատեղը: Որոշեցի համոզվել, որ Կարենս է, դրանից հետո տեղադրեցինք շիրմաքարը»:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տվեց Աստված, ավելի շատ մոտեցա Աստծուն: Միշտ եմ աստվածապաշտ եղել, բայց այս չորս տարին, որ ապրում եմ, Աստծո շնորհիվ է: Կարենս էլ միշտ Աստծուն մոտ է եղել: Երբ մի բան էր լինում, ասում էի՝ Կարե՛ն, դո՞ւ ես արել, պատասխանում էր՝ չէ, մա՛մ, Աստված պապիկի արև, ես չեմ արել: Վստահ էի՝ սուտ չի խոսում:

Բոլորին օգնել է, աջակցել: Իրենից հետո մեկը գալիս ու ասում է, թե Կարենս իրենց այգում ծառ է տնկել, մյուսն էլ՝ օգնել է բակի տան պատը շարել: Թե երբ է հասցրել դա անել, չգիտեմ: Բանակից վերադառնալուց հետո ցանկանում էր միջնեկ եղբոր հետ ավտոտեխսպասարկման կետ բացել: Մեքենաներ շատ էր սիրում: Ծառայության ժամանակ «Ուրալի» վարորդ էր: Իր երազանքը մենք իրականացրեցինք, բացեցինք «Ավտոտեխսպասարկում Կարենիս մոտ»-ը: Երազում էր նաև չեմպիոն դառնալու մասին: Հիմա ամեն օր Աստծուց միայն ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել»:

Հ. Գ. - Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Ակնաշենի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի զգուշացումը Հայկ ՍարգսյանինՓաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համարՌուսաստանը բարձրացնում է կոշտ զգուշացումների դոզանԾանոթ ու միաժամանակ անհայտ … ֆլեյբորդինգ սպորտաձև«Վարձով ինքնիշխանություն. ինչպես է ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանը վերածում մանրադրամի ԱՄՆ-Թուրքիա խաղում»«Հայաստանից սիրով. Փաշինյանի հակառուսական համբույրները նրան սպառնում են աղետով»Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ)․ պատմության այս օրը (30 հունվար)Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ Ջուր չի լինելու․ հասցեներ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը Շատ լավ լուր․ Գագիկ ՍուրենյանԴոլարն ու ռուբլին թանկացել ենԵռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՋրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներում
Ամենադիտված