Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելքը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մի գործով, որը կոչվում է «Զիբիլիկս»:
 
Ինչպես հայտնի է, մայիսի 12–ին դաշինքի ներկայացուցիչները Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի ընտրական շտաբից ոչ հեռու գտնվող աղբարկղում հայտնաբերել էին շտաբի հավաքարարի կողմից դեն նետված փաստաթղթերով լի տոպրակ: Պարզվել էր, որ տոպրակում առկա պատառոտված և ճմրթված փաստաթղթերը ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութերն են:
 
 
Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ Past.am-ը զրուցել է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ:
 
– Դավիթ, արդյո՞ք «Ելքը» հավատում է մեր իրավապահ համակարգի ազնվությանը, արդար գործելաոճին և կարծում, որ դատախազությունը այս գործին ընթացք կտա: Առհասարակ, ըստ Ձեզ նման հաղորդում տալու մասին որոշումը ինչպիսի՞ արձագանք կարող է ստանալ պատկան մարմիններից:
 
– «Ելք» դաշինքը վստահ է իր ներկայացրած փաստերի հիմնավորվածության մեջ և վստահ է, որ վարույթի ընթացքում մատնանշված հանգամանքները հեշտորեն կբացահայտվեն, եթե դատախազությունը գործի դնի օրենքով իրեն վերապահված լծակները: Բնականաբար չենք բացառում, որ դատախազությունը կարող է անտեսել, փորձել քողարկել այդ ընտրախախտումները, սակայն մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ հանգամանք քողարկված մնա: Արձագանքի վերաբերյալ չեմ ցանկանա կանխատեսումներ անել, միայն կասեմ, որ եթե կարողանանք հանրության ուշադրության կենտրոնում պահել այս գործը, ապա հանցագործության բացահայտումը ժամանակի խնդիր կդառնա:
 
– Դուք Ձեր այս քայլով ավելի շատ ցանկանում եք արդյո՞ւնքի հասնել՝ մեղավորներին գտնելով ու պատժելով, թե՞ առավել կարևոր է, որ հանրությունը տեսնի, որ երկրում դեռևս կարող են արդարացի որոշումներ կայացվել:
 
– Մենք այս գործընթացը չենք սկսել սպորտային հետաքրքրությունից ելնելով, այլ ցանկանում ենք բացահայտել ընտրակաշառքի շղթան, դրանում ներգրավված անձանց և պատժելով վերջիններիս՝ ինչ–որ չափով կանխարգելել հետագա նման հանցանքները: Ձեր այս հարցադրման երկրորդ մասը ևս շատ կարևոր շեշտադրում ունի, և իրապես յուրաքանչյուր նման գործ քննելիս դատախազությանը հնարավորություն է ընձեռնում հանրությանն ասելու, որ արդարացի որոշումների ունակ կառույց է:
 
 
Գոհար Սիմոնյան
Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Ուկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա
Ամենադիտված