Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուբենիս ասացի՝ չեմ կարող ապրել ու շնչել առանց քեզ, ապրեցի, բայց սա ինչ ապրել է». նշանառու օպերատոր Ռուբեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր ու ակտիվ երեխա էր Ռուբենս: Խելացի էր, բայց շատ չարաճճի: Այնքան կուզենայի, որ այս հարցին, թե ինչպիսի երեխա է եղել Ռուբենը, պատասխանեին իր ուսուցիչները, իրեն ճանաչողները, որովհետև գուցե նաև իմ գովեստի խոսքերը վերագրեն նրան, որ ես իր ծնողն եմ: Բայց իր մասին ասված ամեն բառը բացարձակ ճշմարտություն է: Մի կողմից՝ որպես ծնող՝ չես ցանկանում ինքդ գովել տղայիդ, բայց մյուս կողմից էլ՝ չես ցանկանում, որ որևէ մեկը չիմանա, թե որքան բարի, կամեցող ու պայծառ տղա է եղել Ռուբենը: Նա մեր տան լույսն էր, ուրիշ, յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Ռուբենի մայրիկը:

Ռուբենը ծնունդով Տավուշի մարզի Պտղավան գյուղից է: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկի խոսքով, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից ուսումը շարունակել է Կոթիի դպրոցում: Տիկին Լուսինեն ասում է՝ երկու դպրոցում էլ որդին իր հուշանկյունն ունի: «Ռուբենը լավ էր սովորում, իր համար բոլոր առարկաներն էլ սիրելի էին, ու հավասար էր սովորում, որևէ մեկին առավելություն չէր տալիս: Խելացի էր, բայց երբեմն ծուլանում էր սովորելու տեսանկյունից, ուսուցիչներն իրեն միշտ ասում էին՝ կարող ես շատ լավ սովորել, ունես այդ կարողությունները: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի բաժինը: Սիրում էր այդ մասնագիտությունը, սակայն քննության բալերը չբավականացրեցին, և չընդունվեց: Բայց Երևանից զանգ էր ստացել, որ իր բալերով կարող է ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ընդ որում՝ անվճար հիմունքներով: Մերժեց այդ առաջարկը, Ռուբենս ուզում էր տուրիզմի բաժնում սովորել: Անգամ գնում էր Իջևան, դասերին մասնակցում, մինչև դասախոսներից մեկը նկատել էր իրեն, հարցրել՝ բայց չէ՞ որ դու չես ընդունվել, ինչպե՞ս ես դասերի մասնակցում: Հետո արդեն դեկտեմբեր ամիսը եկավ, ինձ պատմեց, որ հրաժարվել է Գյուղինստիտուտում սովորելու առաջարկից՝ բանակ եմ գնալու, կվերադառնամ, անպայման բարձրագույն կրթություն կստանամ: Երբ ծառայության մեջ էր, մի օր զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ, երեք ամիս է մնացել, այստեղից իմ փաստաթղթերը, պատվոգրերը կբերեմ, որ երբ դիմեմ բուհ ընդունվելու համար, որոշակի առավելություններ ունենամ»: Ծառայության ժամանակ Իջևանում մրցույթների էր մասնակցել, առաջին տեղը զբաղեցրել: Շատ խրախուսանքների էր արժանացել»:

2019 թ. հունվարի 18-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Թալիշ: Երկու տեղում էլ ծառայել է տանկային զորամասերում, Ռուբենը եղել է նշանառու օպերատոր: «Սիրով է մեկնել ծառայության: Նույնպիսի սիրով նաև ծառայել է: Հրամանատարն իրեն էր հանձնարարել գրագրության հետ կապված բազմաթիվ աշխատանքներ: Միշտ ասում էր. «Մա՛մ, չես պատկերացնում, թե ինչպես է անցնում իմ ծառայությունը»: Այնքան ուրախ էր, իր այդ ուրախությունը ես չեմ մոռանում»:

Մայրիկը, սակայն, չի կարողանում մոռանալ նաև որդու հետ զրույցներից մեկը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին: «Սեպտեմբերի կեսերն էր, զանգեց. «Մա՛մ, մի բան հարցնեմ, եթե քեզ զանգեն ու ասեն՝ Ռուբենն էլ չկա, ի՞նչ կանես»: Երբեք չեմ մոռանա այդ օրն ու մեր զրույցը: Արձագանքեցի՝ ես չեմ ապրի առանց քեզ, Ռուբե՛ն, դու իմ ամեն ինչն ես, չեմ կարող շնչել առանց քեզ: Հետո սկսեց ծիծաղել. «Մա՛մ, կատակ եմ անում, նման բաների մի հավատա»: Հիմա արդեն, երբ սկսում եմ մտածել այդ օրվա մեր զրույցի մասին, կարծում եմ, որ զգում էր կամ գուցե գիտեր պատերազմի վտանգի մասին, բայց ոչինչ չէր ասում մեզ, հակառակ դեպքում ինչո՞ւ նման հարց պետք է տար»:

Սեպտեմբերի 27-ից Ռուբենը, ինչպես հարյուրավոր տղաներ, ներգրավվում է պատերազմի մեջ: Նրա պատերազմը տևել է մինչև հոկտեմբերի 3-ը՝ իր ծննդյան և զոհվելու օրը: Մայրիկն ասում է՝ մարտերը նախ Թալիշում են եղել, հետո՝ Թալիշի անկումից հետո, Ռուբենը տեղափոխվել է Մատաղիս: «Պատերազմի հենց առաջին օրն իր տանկը խոցել են, այրվել է այն, մինչև Ռուբենը հասել է դրան: Այդ մասին մեզ հետո պատմեցին իր զինակից ընկերները, հրամանատարները, որոնք իր զոհվելուց հետո մեր տուն այցելեցին, եկան նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բոլորը պատմում էին, թե որքան լավ զինծառայող, բայց առաջին հերթին որքան լավ մարդ է եղել տղաս: Քանի որ նշանառու է եղել, իրեն տարբեր տեղեր են տեղափոխել, որտեղ նշանառու չեն ունեցել, Ռուբենին այնտեղ են ուղարկել, նա լավ նշանառու էր: Հոկտեմբերի 2-ի գիշերը եղբոր հետ է խոսել, ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Այդ վեց օրվա մեջ մեզանից որևէ մեկի հետ չէր խոսել, չէինք կարողանում իր հետ կապի դուրս գալ»:

Մայրիկը վերհիշում է՝ երբ հոկտեմբերի 3-ն անցավ ու Ռուբենից որևէ լուր չեղավ, կանխազգացում ունեցավ, որ մի բան այն չէ: «Երազիս եկավ՝ մա՛մ, շորերս պատրաստիր: Սպասում էի իր զանգին, բայց այդպես էլ չէր զանգահարում: Լուրեր տարածվեցին, որ Ռուբենս վիրավորվել է, գյուղում բոլորն իրար էին անցել, գուցե ինչոր բան գիտեին, բայց ինձ չէին ասում: Ամուսինս այդ ժամանակ դիրքերում էր, նա էլ պայմանագրային զինծառայող է: Հոկտեմբերի 8-ին ամուսնուս եղբոր հետ գնացինք զինկոմիսարիատ, խնդրեցի մի լուր հայտնել, բայց իրենք ոչինչ չգիտեին: Տան ճանապարհին զանգ ստացա՝ ցավում եմ, Ռուբենն էլ չկա: Ամեն տեղ Ռուբենին էինք փնտրում, ամուսնուս դիրքերից իջեցրեցին, բոլորով գնացին Ռուբենիս ճանաչելու Գորիսի դիահերձարանում:

Ռուբենս վիրահատվել էր վեց տարեկանում, նշան ուներ մարմնի վրա, հենց դրանով էլ հաստատվել է, որ տղաս է: Հոկտեմբերի 9-ին իրեն բերեցինք, 11-ին հուղարկավորությունն էր»: Ռուբենը եղբայր և քույր ունի: «Տղաս սովորում է Թատերական ինստիտուտում, իսկ աղջիկս՝ դպրոցում: Երեխաներիցս ամեն մեկն իր տեղն ունի: Խոսքը շատ կամ քիչ սիրելու մասին չէ, ուղղակի առանց մեր Ռուբենի շատ դժվար է, մենք բոլորս իրենով էինք շնչում, իսկ հիմա մեր ուրախ ընտանիքը դժոխքի վերածվեց: Ռուբենիս ասացի՝ առանց քեզ ապրել ու շնչել չեմ կարող, ապրեցի, բայց սա ինչ ապրել է»:

Հ. Գ. -Ռուբեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Պտղավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական
Ամենադիտված