Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մայրության նպաստի մասին նախագիծ է ընդունվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի նշանակումը ու վճարումը կկատարվի ավտոմատ եղանակով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի, ՄՍԾ-ի և ՊԵԿ-ի էլեկտրոնային բազաների փոխգործելիության միջոցով: Այդ մասին նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Գործող օրենքով մայրության նպաստը ՄՍԾ-ի կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողներին թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում, հաշվարկվում և վճարվում է գործատուի կողմից, որի դիմաց գործատուն փոխհատուցվում է պետական միջոցներից:

«Ստացվում են պետական միջոցները՝ նպաստի տեսքով, նշանակվում և վճարվում են գործատուի կատարած հաշվարկներով, ինչը բավականին ռիսկային է: Ըստ որում՝ պետական մարմինը այդ հաշվարկները կարող է ստուգել միայն այն դեպքում, երբ գործատուն դիմում է փոխհատուցում ստանալու համար:

Այս տեսակետից էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի միջոցով»,- ասաց նա:

Գործող կարգավորման համաձայն՝ մայրության նպաստը հաշվարկվում է օրացուցային օրերով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստը՝ աշխատանքային օրերով: Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստը ևս հաշվարկել օրացուցային օրերով:

Նախարարի տեղակալը խոստանում է՝ ներկայիս թղթաբանական-բյուրոկրատական քաշքշուքները օրենքի կիրարկումից հետո այլևս չեն լինի, ամբողջը կկատարվի ավտոմատ եղանակով՝ առողջապահական էլեկտրոնային համակարգի, ՄՍԾ-ի, ՊԵԿ-ի էլեկտրոնային բազաների փոգործելիության միջոցով:

«Անձը, երբ կայցելի բժշկի, կբացվի նրա անաշխատունակության օրը, և այդ պահից սկսած՝ ամբողջ տեղեկատվությունն այս համակարգերի գործածմամբ կփոխանցվի համապատասխան մարմինների միջև, այնուհետև աշխատողը գործատուի կողմից կստանա իր նպաստը՝ արդեն իր աշխատավարձային քարտին, և որևէ այլ գործողություն անելու անհրաժեշտություն չի ունենա»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ առողջապահական էլեկտրոնային համակարգը՝ «Արմեդը», արդյոք պատրա՞ստ է նման ծանրաբեռնվածության: Նախարարի տեղակալը նշեց՝ հայտնել են նման մտահոգություն առողջապահության նախարարությանը, սակայն նշվել է, որ այժմ համակարգի վերափոխման, վերազինման աշխատանք է կատարվում:

Հարակից զեկուցող Լիլիթ Ստեփանյանը հավելեց՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստը գործատուի կողմից հաշվարկվելու դեպքում հնարավոր են սխալներ, որոնց շտկման համար բյուրոկրատական քաշքշուքներ կարող են առաջանալ. նախագիծը դրանից խուսափելուն է ուղղված:

ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներ
Ամենադիտված