Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Մարգարայի կամրջով, որը փակ էր 30 տարի, հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա. պատմության այս օրը (11 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Ադրբեջան՝ Հարկային ծառայողի օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, Ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1818–ծնվել է պատմաբան, փիլիսոփա-տրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։

1829 — տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատների կողմից, որի արդյունքում զոհվել են 37 դեսպանատան ներսում գտնվողներ՝ այդ թվում դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը, և 19 հարձակվողներ։

1846 - վախճանվել է  բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալյանը։

1884– ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը:

1921-սկսվել է Վրաստանի Խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախլքալակի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել և 11-րդ Կարմիր բանակը Հայաստանից մտել է Վրաստան նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։

1929– ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

1930 - ծնվել է  քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։

1954– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։

1971 - վախճանվել է  քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

2002-փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գնտվող Երևանի տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը փլատակների տակ թողնելով կից գտնվող երկու բնակելի տները: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չեն եղել: 

2005- տեղահանվել է Երևանի  կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:

2015-Հայաստանի  նախագահի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը զրկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» է անվանել։

2017-Արթուր Բաղդասարյանը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվել է «Օրինաց երկրի»-ի հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:

2021-Կառավարության շենքի առջև հերթական ցույցն են անց կացրել անհետ կորածների ու ռազմագերիների ծնողներն ու հարազատները, որոնք հետո փակել են Բաղրամյան պողոտան:

2023- Հայաստանը Մարգարայի կամրջով, որը փակ էր 30 տարի, հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

660 մ․թ․ա․— Դզիմմը դարձել է  Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։

55 —հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։

244 —Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։

641 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։

1234 —գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդիական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։

1650– վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:

1695 —լեհ-թուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թուրքերի արշավանքը Լվով և գլխովին ջախջախել Շեբիս-Գիրեյի թուրքական բանակը։

1697 —Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական թագավորությունում։

1809 —Ռոբերտ Ֆուլտոնն արտոնագրել է շոգենավը։

1847 - ծնվել է  ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։

1928-կայացել է երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1929 – Վատիկանն անկախացել է Իտալիայից և փաստացի դարձել առանձին պետություն:

1940-խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլացիայով։

1943 —Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։

1948– վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:

1978 —Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։

1979 – Իրանում փաստացի ավարտվել է իսլամական հեղափոխությունը:

1990 —27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ-ի սպիտակ նախագահ Կլերկի կողմից  ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։

2011– Եգիպտոսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:

2012 - վախճանվել է  ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։

2024–Իլհամ Ալիևը վերընտրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

Կ. Խաչիկյան

Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված