Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի շուրջ քննարկումները չեն դադարում: Հավելյալ հարկային բեռ, բանկային գաղտնիքի մատչելիություն, քաղաքացու ֆինանսական միջոցների վերահսկողություն: Այս և մի շարք այլ խնդիրներ են առաջ քաշում քաղաքացիները: Իշխանությունն ասում է՝ եթե հայտարարագրեք ձեր եկամուտները, ապա նաև որոշակի վճարումներ կատարելու պարագայում՝ ուսման վարձ, հիփոթեքային վարկ և այլն, ձեզ կտրվի սոցիալական ծախսի փոխհատուցում, բայց այստեղ էլ կան մի շարք բայցեր: Իշխանությունը հետ չի կանգնում բոլոր աշխատողների եկամուտները հայտարարագրելու մտքից, բայց նաև սեփական նախաձեռնության իրականացման ճանապարհին հետքայլեր է իրականացնում, օրինակ՝ չեղարկում է էլեկտրոնային ստորագրության համար վճարվելիք 3000 դրամը կամ էլ հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետը երկարաձգում է մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադառնում ենք հենց այս հետքայլերին՝ որպես վկայություն, որ հայտարարագրելու գործընթաց իրականացնելու որոշումը, կարծես, կայացվել է ոտքի վրա: «Հինգ հետքայլ է տեղի ունեցել, և դա վառ վկայությունն է նրա, որ ոչ թե ոտքի վրա են որոշումները կայացվել, այլ այս ամենը դիլետանտության արդյունք է, և, ընդհանրապես, խորքային պատկերացում չունեն, թե ինչ է եկամուտների հայտարարագրման համակարգը: Դրա համար էլ հետքայլեր են իրականացնում, բայց դրանք իրենց հետ բերում են շատ ավելի լուրջ վտանգներ հասարակության համար, քան առանց հետքայլերի էր: Օրինակ՝ գործընթացի իրականացումը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելն իրավական ակտերով չեն կատարել, եթե չկատարեն, միանգամից վեց ամսվա տույժ է գործելու: Այսինքն՝ մարդը հայտարարագրում է եկամուտը, հարկի գումարից բացի, միանգամից վեց ամսվա տույժը որպես բեռ ավելանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Քաղաքացիների դժգոհությանն անսալով, թե՝ հիմա ամեն 5000 դրամ եկամուտը պետք է հայտարարագրե՞նք, ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվեց շեմ՝ 300 հազար դրամ: Նշվեց, որ մինչև այդ շեմը ստացված եկամուտները քաղաքացին կարող է չհայտարարագրել։ Մեր զրուցակցի խոսքով, այստեղ ևս, այսպես ասած, խաբեություն կա: «300 հազար դրամը չհարկվող շեմը չէ: Հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ հետքայլի մասին, բայց եթե մինչև 300 հազար դրամի գործարքը փոխառության կամ նվիրատվության պայմանագրերով ապահովագրված չէ, ապա պարտադիր հարկվում է: Մարդիկ կարող են նրանց լսել, որ մինչև 300 հազար դրամի գումարները չեն հարկվում, բայց հաջորդ տարի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետև մինչև 300 հազար դրամի գործարքներն, այնուամենայնիվ, հարկման ենթակա են», -նշում է նա:

Խութեր ունի նաև սոցիալական փոխհատուցման կետը: Ամենօրյա ռեժիմով ասվում է՝ եթե պետական ուսումնական հաստատությունում սովորող ուսանող ունեք, հայտարարագրեք ձեր եկամուտները, այդ վճարված ուսման վարձից որոշակի գումար հետ կստանաք: «Դա նույնպես խաբեություն է, ցանկանում են մարդկանց շահագրգռել, որ կարողանան հանգիստ, անցնցում եղանակով իրականացնել համակարգի ներդրումը, իսկ վերջում կհրաժարվեն սոցիալական փոխհատուցումից: Նույնը տեղի ունեցավ նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի փոխհատուցման հետ: Մի քանի տարի փոխհատուցեցին, իրենց շենքերը կառուցեցին, իսկ հետո հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցումը վերացրեցին: Նույնը տեղի է ունենալու այս համակարգի հետ, կարևոր խնդիր ունեն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ եկամուտները հայտարարագրելու, դրանից հետո, երբ պրոցեսն անցնցում ներդրվի, և մարդիկ սկսեն հայտարարագրել եկամուտները, այդ 100 հազարների վերադարձն էլ չի լինելու: Հայաստանի Հանրապետության բյուջեն այդքան ներուժ չունի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ցանկացած նորամուծություն մեր կյանքում ներդնելիս իշխանություններն առաջնորդվում են միջազգային փորձով: Ասում են՝ Միացյալ Նահանգներում էլ մարդիկ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Թե որքանով են այս համեմատությունները տեղին, հարց ենք ուղղում Սարգսյանին: «Նախ՝ համադրելի չենք ԱՄՆ-ի հետ, որովհետև այնտեղ սոցիալական վիճակը շատ ավելի բարձր է, համադրելի չենք նաև Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, բայց, բացի նրանից, որ համադրելի չենք, այնտեղ իրենք բարի նպատակ են հետապնդում: Իրենց քաղաքացիներին ասում են՝ եթե ձեր եկամուտները չեն բավարարում, որ արժանապատիվ ապրեք, հայտարարագիր ներկայացրեք, որպեսզի համոզվենք, վստահ լինենք, որ չեն բավարարում, ձեզ փոխհատուցում կտրամադրենք: Հայաստանում հակառակ պատկերն է: Վկայակոչում են միջազգային փորձը, բայց Հայաստանում նպատակն ընդամենը հարկումն է: Եթե հանրային խոսույթին հետևեք, միշտ սրա մասին պարզաբանում եմ տալիս, բայց իրենք լռում են, չեն խոսում սրա մասին, որովհետև չեն էլ կարող խոսել, ասելիք չունեն: Սկսենք նրանից, որ դա եկամուտների հայտարարագիր չի համարվում, Հարկային օրենսգրքով դա կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Ոչ թե շեշտը դրված է անձի եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման վրա, այլ շեշտադրումը կատարված է անձի եկամուտների հարկման վրա: Սա շատ կարևոր է, սրա միջազգային պրակտիկան գոյություն չունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Եկամուտների վերահսկողություն և հարկում, սրանք են այն երկու բնորոշումները, որոնք տրվում են այս գործընթացին: «Երկու հիմնական նպատակ են հետապնդում: Առաջինը հարկումն է, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և երկրորդը ամբողջ հասարակության տոտալ վերահսկողությունն է:

Յուրաքանչյուր մարդ կատարում է տարբեր բնույթի ծախսեր, նա չի էլ ցանկանա, որ այդ ծախսերը հանրայնացվեն կամ թեկուզ իր մտերիմ շրջապատից որևէ մեկը դրանց մասին տեղեկություն ստանա: Ամենաէլեմենտար հարցն առաջ քաշենք. մարդը դեղատնից դեղ է գնում որոշակի հիվանդության համար, որը հասարակությունից գաղտնի է պահում: Բայց այդ ամենը դառնում է հասանելի ու դառնում է քաղաքական ահաբեկման գործիք՝ եթե չես ուզում, որ քո բանկային գաղտնիքն ուղարկենք ինչոր մեկին, ապա մեր կամքը կատարիր: Բանկային գաղտնիքի շուրջ մտահոգություններ ունենք: Հայաստանից կարող է ինֆորմացիայի արտահոսք լինել, մասնավորաբար՝ դեպի թշնամական պետություններ: Վստահ եղեք, որ Հայաստանից ամբողջ բանկային գաղտնիքն արտահոսելու է դեպի Ադրբեջան»,-ընդգծում է նա:

«Փաստը» օրերս գրել էր, որ այս գործընթացի դեմ ակտիվ պայքարի փուլ է սկսում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ ի դեմս նրա ղեկավար Նաիրի Սարգսյանի: Մեր զրուցակիցը հաստատում է թերթի տեղեկությունները և նշում, որ արդեն իսկ նախաձեռնությունը իրազեկման հանդիպումներ է իրականացնում քաղաքացիների հետ, բարձրաձայնում գործընթացի խութերի մասին: «Առաջին քայլը բացասական հետևանքների մասին իրազեկումն է, թե ինչպես մարդիկ կհարկվեն, և բանկային գաղտնիքի խստիվ պահպանման մասին իրազեկում ենք իրականացնում: Մարդիկ լսում են Նիկոլ Փաշինյանի ստերը, հավատում են դրանց: Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որ նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն:

Կարևորում ենք նաև իրազեկումհանդիպումները մարզերում: Հաջորդ շաբաթ պլանավորում ենք հանդիպումներ Գյումրիում և Վանաձորում, այնուհետև՝ բոլոր մարզերում: Խնդրահարույց խումբը գյուղացիներն են: Գյուղացին կով է պահում, մորթում է այն, վաճառում, ասենք, 300 հազար դրամով, այդ դեպքում պետք է 60 հազար եկամտային հարկ վճարի: Գյուղացին մեծ չարչարանքով պահում է այդ կենդանուն, տարվա կտրվածքով գուցե մեկ կամ երկու կով վաճառում, կոպիտ ասած, կոմունալ ծախսերի ու ալ յուրի գումար ունենալու համար, պետությունը գալիս ու 20 տոկոս տանում է: Սոցիալապես ամենախոցելի խավն առաջնային թիրախում է, այս մասին բարձրաձայնելու ենք հատկապես մարզային հանդիպումների ժամանակ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին
Ամենադիտված