Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն. պատմության այս օրը (06 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կանանց թլպատման դեմ պայքարի համաշխարհային օր, Բարմենի համաշխարհային օր, Նոր Զելանդիա՝ Վայտանգի օր, Տաջիկստան՝ Միլիցիայի օր, Յամայկա՝ Բոբ Մարլիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1905- Բաքվի իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրումով սկսվել են մի քանի օր շարունակված  հայ-ադրբեջանական ընդհարումները, սակայն դա միայն Բաքվով չի սահմանափակվել և ազդանշան է ծառայել Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1923 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Մարգարյանը։

1939 - ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։

1949 –վախճանվել է  պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1977 - վախճանվել է  դերասանուհի Թագուշ Սահակյանը։

1995- վախճանվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը։

1998– վախճանվել է գրականագետ Ղազար Այվազյանը։

2009- Մոսկվայում սպանվել է հայազգի «օրենքով գող» Ալիկ Մինոլյանը, ով քրեական աշխարհում հայտնի էր «Ալիկ Սոչինսկի» մականունով:

2014- Երևանում կայացել է Իրավունքի նվաճման երթը՝ հերթական բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

2021-ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

2024– հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

46 մ․թ․ա․- Կեսարի և Պոմպեոսի զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Տրիպսի մոտ։

 590 —զորահրամանատար Բահրամ Չուբինի կազմակերպած հեղաշրջման արդյունքում գահից զրկվել է Իրանի շահնիշահ Որմիզդ 4-րդը։

1537 – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ Տոյոտոմի Հիդեյոսին, որն ավարտել է Ճապոնիայի վերամիացումը։

1643– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է Ֆիջիի կղզիախումբը։

1663 —Անգլիայում սկսել են հատել ոսկե գինեա, որը հետագայում թագավոր Կարլ 2-ի կողմից դարձել է թագավորության հիմնական ոսկեդրամ։

1788– Մասաչուսեթսը դարձել է ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։

1806 —Նապոլեոնական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել բրիտանական և ֆրանսիական էսկադրաների ճակատամարտ Սան-Դոմինիգո կղզու մոտ, որը հանդիսանում է մարդկության պատմության մեջ վերջին դասական առագաստանավային  ճակատամարտը։

1813 – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ խաղարկվել է Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։

1819– հիմնվել է Սինգապուրի Հանրապետությունը։

1820 —Ամերիկյան գաղութային միավորման աջակցությամբ առաջին 86 աֆրոամերիկացի իմմիգրանտները սկսել են վերաբնակեցվել ժամանակակից Լիբերիայի տարածք։ 

1886 —գերմանացի քիմիկոս Կլիմենս Վինկլերը հայտնագործել է գերմանիում էլեմենտը, որը փաստացի Մենդելևի կանխագուշակած և «էկասիլիցիում» անվանված էլեմենտն է։

1900 — ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովն աշխարհում առաջին անգամ ռադիոյով ուղարկել է վթարի ազդանշան (ռադիոգրամմա «Երմակ» սառցահատի նավապետին)։

1911– ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

1922- Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան կնքել են Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը սահմանափակում է ծովային սպառազինությունը։

1932 - ծնվել է  ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոն։

1933– Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվել է աշխարհում պաշտոնապես գրանցված ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։

1936- Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա): Օլիմպիական խաղերը բացել է Ադոլֆ Հիտլերը։

1945 —Լոնդոնում սկսվել է Արհեստակցական միությունների առաջին համաշխարհային համաժողովը, ստեղծվել է Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիան։

1948 —հունգարացի աստղագետ Զոլտան Բեյը ստացել է առաջին արձագանքային ազդանշանը Լուսնից, ծնվել է ռադիոլոկացիոն աստղագիտությունը։

1952 —գահ է բարձրացել Ելիզավետա 2-րդը՝ Միացյալ Մեծ Բրիտանիայի թագավորության և Ազգերի Միության 15 պետությունների ղեկավարը։ 

1958 – Գերմանիայում՝ Մյունխենում, վթարի է ենթարկվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, որոնց կազմում եղել է ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստ։

1959- «Texas Instruments» ընկերությունում աշխատող ամերիկացի գիտնական և ինժիներ Ջեկ Կիլբին ստացել է ինտեգրալային սխեմայի հայտնագործման արտոնագիր (արտոնագիր  3 138 743)։ 2000 թվականին այդ հայտնագործության համար նա ստացել է Նոբելյան մրցանակ։ 

1968- տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

1985 - վախճանվել է  անգլիացի դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։

2000-Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերն ավարտել են Գրոզնի քաղաքի գրավման օպերացիան։

2017 - վախճանվել է թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի Ինգե Կելլերը։

2018 —Կաննավեր հրվանդանի տիեզերակայանից իրականացվել է առաջին գերծանր  «Falcon Heavy» հրթիռատարի արձակումը։ 

2019 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս-քիմիկոս, նոբելյան մրցանակակիր Մանֆրեդ Էյգենը։

2023-տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում՝ 21–րդ դարի ամենաուժեղներից մեկը, զոհվել է ավելի քան 57 հազար մարդ:

Կ. Խաչիկյան

Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե 76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Էներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակում Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTԱդրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Սաուդյան Արաբիան պահանջում է ԱՄՆ-ից վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը․ WSJMeta-ն ստեղծում է Մարկ Ցուկերբերգի ԱԻ տարբերակը՝ աշխատակիցների հետ շփվելու համար․ FTՄոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել՝ աջակցել Իրանում հակամարտության կարգավորման ջանքերի Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի կալանավորվիՀնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ. ինչ եղանակ է սպասվումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զատկի զինադադարի բազմաթիվ խախտումներ են եղել. հայտարարություններ Կրեմլից Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Գազ չի լինի ապրիլի 15-ին Մեծամորում ավտոմեքենա է այրվել Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ Ադրբեջանական հեռուստատեսությունը սադրում է Հայաստանին. ոչ մի վախենալու բան չկա. եթե ռուսական գազ չլինի, դուք այն կգնեք մեզանիցՓաշինյանի այցը Մոսկվա. ո՞ւր է գնալու Հայաստանը հաջորդիվՀայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Փաշինյանը փորձում է անձամբ հանգստացնել խոշոր գործարարներին Վթար․ այսօր ջուր չի լինիԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել Հայաստանն ու Ադրբեջանը մտահոգված են ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ կենտրոնացմամբ Երևանի թիվ 143 դպրոցում վիճաբանություն է եղել. աշակերտի հայրը քաշքշել է 43-ամյա կնոջը Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ»Փաշինյանը ժամանել էր Մոսկվա ակնհայտորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրությամբ Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»Սպանություն` 2 եղբայրների մասնակցությամբ«Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»Աճ՝ տարադրամի շուկայումՓոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը․ պատմության այս օրը (14 ապրիլ)«Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներՄայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»Սպասվում են տեղումներ Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»
Ամենադիտված