Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Իրանի գյուղնախարարությունները բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության հուշագիր ստորագրեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին հանդիպեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տան Հանդիպման ընթացքում երկու կողմերը ներկայացրեցին իրենց երկրներում առկա ոլորտային զարգացումները, ձեռքբերումները և մի շ արք ոլորտների համար համագործակցության առաջարկություններ արեցին: Հանդիպումից հետո ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի բույսերի պաշտպանության կազմակերպության միջև ստորագրվեց հուշագիր բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության վերաբերյալ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով` հուշագիրը գործընկերներին և ընկերություններին թույլ կտա երկկողմանի ուղղություններով ավելի հստակեցված աշխատել և արտահանումն ու ներմուծումն իրականացնել:

«Հուշագրի ուղղությունները հիմնականում վերաբերում են անասնաբուծության և բուսաբուծության հնարավոր համատեղ արտադրությունների կազմակերպմանը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտում կազմակերպել գործունեություններ` ներմուծել ապրանք, վերամշակումներ կատարել և, օգտագործելով Հայաստանի հարթակը, արտահանել այն դեպի ԵԱՏՄ»,- ասաց նախարար Առաքելյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը հրավերքի և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև նախարարին և կառավարությանը շնորհավորեց վերջերս կայացած ԱԺ ընտրությունների համար: Նա շատ արդյունավետ գնահատեց Հայաստան կատարած իր այցը:

«Հնարավորություն ընձեռվեց, որպեսզի կառուցողական բանակցություններ իրականացնենք գյուղատնտեսության բոլոր ենթակառուցվածքներում: Հանդիպման ընթացքում նշվեցին երկու երկրների միջև համագործակցության բոլոր հավանական ոլորտները: Նշվեց, որ երկու երկրների գյուղատնտեսության ոլորտները կարող են մեկը մյուսին լրացնել: Խոսվեց նաև, որ իրանական կողմն ունի մեծ հաջողություններ և փորձ տարբեր գյուղատնտեսական արտադրատեսակների արտադրության ոլորտում, և մենք ունենք հիանալի հնարավորություն աշխատանքային տեխնիկայի ոլորտում ունեցած մեր այդ  փորձը նե րկայացնել մեր եղբայր երկրի գյուղատնտեսության ոլորտին: Հանդիպման շրջանակում ստորագրվեց նաև բույսերի պաշտպանության և կարանտինի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ստեղծվել էր երկու կողմերի ջանքերի շնորհիվ»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:

Հոջջաթիի խոսքով` հանդիպման ընթացքում իրենք քննարկեցին նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, որն Իրանին հնարավորություն կտա Հայաստանի միջոցով զարգացնելու ներդրողների և գործարարների միջև համագործակցությունը և մուտք գործելու ԵԱՏՄ շուկա:

Իրանը կարող է լուրջ մարտահրավերների բախվել որպես Հայաստանի հուսալի հարևան«Սա հարված է ժողովրդին և տնտեսությանը». Հայաստանի արևմտամետ գաղութային բռնապետությունը խստացնում է իր վերահսկողությունը ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Հայաստանում կայանալիք հանրաքվեի նախաձեռնության հեղինակ. «Փաշինյանի քաղաքական դագաղը»Վանաձորում 6–ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին Գոռում են ոչ լավ կյանքից. Հայաստանի ձկնաբույծներն ու ֆերմերները դուրս են գալիս բարրիկադներՎթարային ջրանջատում Ալավերդիում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գնդակահարվել է Հայաստանի ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Վարդապետյանը․ պատմության այս օրը (28 հուլիս)Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Լույս չի լինելու Ռուսաստանից ակտիվորեն վտարում են օտարերկրացիներին Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինԴոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները աճել են 100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Ջո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WPԱրարատի մարզում իրականացվելու են ավիացիոն քիմիական սրսկման աշխատանքներ Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է կանանց վրա Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի
Ամենադիտված