Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄԻՊ-ն անդրադարձել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։

Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։

Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։ 

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում։

«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան
Ամենադիտված