Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ իշխանության պատկերացումների մասին կարծիք կազմելու համար միայն հերիք է միայն նայել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի ակնարկներն ու դիտարկումները:

Վերջինս եթերում ասում է, թե «բանակի երկու վերջին շրջանի փորձարկում եղել են 16 թվականի քառօրյա պատերազմը և 2020թ-ի 44-օրյա պատերազմը։ Ոնց նայում ենք բանակային այս իրողությունները, առնչվում են նախկին իշխանությունների հետ։ Մենք էլ ունեցել ենք հսկայական սխալներ այդ օրերի համար, բայց հաշվի առեք, որ 18 թվականին իշխանափոխության արդյունքում իշխանության են եկել գուցե անփորձ մարդիկ, որոնք դեռ պետք է պատկերացումներ կազմեն»։

Այս 1-2 նախադասությունները բավարար են կարծիք կազմելու այն քաղաքական գծի մասին, որը դրված է վերոնշյալ հանձնաժողովի զեկույցի հիմքում` «նախկիններ» և ներկայիս «անփորձներ»:

Կարծես պատերազմը 2020 թ.-ին Սերժ Սարգսյանն է ղեկավարել, պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին ինքն է նշանակել:

Դեռ չեմ խոսում պատերազմական ժամանակահատվածում որոշումներ կայացնելու, կառավարելու և պրագմատիկ գործողությունների մասին, որոնք տոտալ բացակայում էին ոչ միայն 44-օրյա պատերազմի օրերին, այլ նաև դրանից հետո:

Միգուցե 2021-23 թվականներին էլ, երբ ադրբեջանցիները տարածքներ էին խլում Հայաստանից, ԱԺ-ում իշխող ուժը ՀՀԿ-ն էր, երևի երկրի ղեկավարն էլ Սերժ Սարգսյանը:

Այնքան են ամեն ինչ կեղծել, խեղաթյուրել, որ արդեն մոլորվել են իրենց իսկ սարքած թակարդում:

Երևի հայտնի զեկույցը պատրաստում են այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը բացառապես պատասխանատու է եղել հրամանատարական կետի խոհանոցի և մարդկանց լայվերով զվարճացնելու համար:

Չեմ զարմանա, որ զեկույցում մի փաստաթուղթ էլ կցեն իրենց անմեղսունակության մասին:

Ի՞նչ վերաբերվում է 2020 թվականի բանակի և նրա մարտունակությանհ, ապա այսօր էլ վստահ եմ, որ եթե ճիշտ ժամանակին զինված ուժերը պաշտպանության անցնելու հրաման ստանային, մոբիլիզացիան ըստ նախատեսված պլանների կազմակերպվեր, պատերազմական շրջանին համահունչ կարգապահական միջոցառումներ անցկացվեր և ղեկավարման պրոցեսը պատշաճ իրականացվեր, 44-օրյա պատերազմին լրիվ այլ արդյունք կունենային, այսքան տարածքային ու մարդկային կորուստներ չէինք ունենա, իսկ Արցախն այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ չէր լինի:

Իրենց հանցագործությունները պարտակելու և պետությանը հասցված վիթխարի վնասն արդարացման համար սրանք ինչ այլանդակություն ասես չեն անում:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ
Ամենադիտված