Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես կոտրվեց կայացած, հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ պետություն լինելու համար կարևոր է ունենալ պաշտպանական ուժեր, որոնք կկարողանան պահպանել երկրի անվտանգությունը և կանխել թշնամական հարձակումները։ Բացի արտաքին պաշտպանության ոլորտից, բանակը հաճախ ներգրավվում է նաև ներքին անվտանգության ապահովման գործում՝ աջակցելով արտակարգ իրավիճակների կառավարմանը, տարերային աղետների դեպքում փրկարար աշխատանքներին և այլ հատուկ գործողություններին։

Մյուս կողմից էլ՝ հզոր բանակային ուժեր ունենալու հանգամանքը մեծ դերակատարություն է ունենում նաև դիվանագիտական հարթության վրա հարցեր լուծելու տեսանկյունից։ Ուժեղ բանակ ունեցող երկիրը միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ է, կարող է պաշտպանել իր շահերը և կանխել քաղաքական ու ռազմական ճնշումները։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ զինված ուժերի հնարավորությունների ցուցադրության միջոցով հնարավոր է եղել պայմաններ թելադրել ու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Հատկապես այս հանգամանքն ավելի ցայտուն է դառնում վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ավելի է կարևորվում ուժի գործոնը, ու պետություններն սկսել են ահռելի ներդրումներ կատարել բանակաշինության ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Սակայն բանակաշինությունը հեշտ գործ չէ, այն պահանջում է ռազմավարական մոտեցում, երկարաժամկետ պլանավորում, տարիների հետևողական աշխատանք ու ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Առավել դժվար է հատկապես զրոյից պաշտպանական համակարգ ստեղծելը։ Օրինակ՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է եղել հիմքերից սկսած բանակի ստեղծումը։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Եվ եթե չլիներ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության նվիրվածությունը և հետևողականությունը, ոչ միայն կազմավորված բանակ չէինք ունենա, այլև ի վիճակի չէինք լինի դիմագրավել արտաքին սպառնալիքներին և հաղթանակներ կերտել։ Ուզենք թե չուզենք, նրանցից որևէ մեկին ընդունենք թե չընդունենք, սիրենք թե չսիրենք, սակայն իրականությանը պետք է նայել ազնվորեն և նշել, որ բանակաշինության գործում անուրանալի ներդրում են ունեցել Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բնականաբար՝ Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Միքայել Հարությունյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Յուրի Խաչատուրովը և այլն։ Անունների շարքը կարելի է երկար շարունակել։ Բնականաբար, այդ մարդկանց շարքում նաև իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում նրանք, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել։ Բայց բանակաշինությունը ստատիկ չէ, այն պետք է կարողանալ ժամանակի ընթացքում պահել մարտունակ։ Ու ժամանակ կար, երբ Հայաստանը տարածաշրջանում ուներ ամենամարտունակ զինված ուժերը։ Իհարկե, չենք ասում, որ նախկինում բանակը զերծ է եղել տարբեր թերություններից ու արատավոր բարքերից, ամենևին, բայց կերտվում էր իրապես ամուր, մարտունակ բանակ, որը երաշխավորն էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապահովության, անվտանգության և... խաղաղության: Իսկ այսօր... Այսօր ամբողջովին հակառակ գործընթացին ենք ականատես լինում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տարիներ շարունակ հետևողականորեն թիրախավորվում է մեր բանակը։

Դրա շրջանակներում էր, որ գործող իշխանությունները քրեական հետապնդումների շարք սկսեցին այն գործիչների ու սպաների նկատմամբ, ովքեր կանգնած են բանակաշինության հիմքերում կամ մեծ ներդրում են ունեցել բանակի զարգացման գործում։ Ու փոխանակ առկա թերությունները վերացվեին, բանակը հռչակվեց «թալանի օջախ», իսկ սպաները՝ «թալանչիներ»։ Մյուս կողմից էլ՝ ունենք մի իրավիճակ, երբ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալիզմը և փորձը հաշվի չի առնվում։

Բանակի վարկաբեկման արդյունքում բանակային ծառայությունը ոչ միայն գրավիչ չէ, այլև վանող է։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ պրոֆեսիոնալներ չեն ցանկանում շարունակել իրենց ծառայությունը կամ հեռացվում են աշխատանքից, իսկ դիլետանտներից ու կոնֆորմիստներից շատերը, որոնք պատրաստ են հլու-հնազանդ կատարել իշխանությունների հրահանգները, կտրուկ առաջխաղացում են արձանագրում։ Բանակի ինստիտուցիոնալ հիմքերի խարխլումը կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերի մակարդակն իջեցվեց կամավորական ջոկատների մակարդակի, երբ հրահանգվում էր քաղաքապետերի ու գյուղապետերի գլխավորությամբ ջոկատներ ձևավորել ու մեկնել Արցախ՝ կռվելու։ Սպառազինության ձեռքբերման ու կիրառման հարցին իշխանությունները ևս մատների արանքով էին նայում։ Արդյունքում պատերազմի ժամանակ ունեցանք դեպքեր, երբ մեր սպառազինությունն առանց հրթիռների էր, հնացած ու ի վիճակի չէր խնդիր լուծել։ Հենց այդպես էլ հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը կոտրվեց։

Այս պարագայում նույնիսկ վիրավորական է հնչում մի «կարկառուն» քպականի այն հայտարարությունը, թե ինքը Վազգենի գործն է շարունակում, երբ ինքը Վազգենի կառուցած բանակը վարկաբեկող իշխանության մաս է կազմում պարզապես։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսՓարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանԼեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Ո՛չ եզրափակիչը, ո՛չ էլ կիսաեզրափակիչը․ Սիմոնը նշել է ԱԱ-2026-ում Իսպանիայի ամենադժվար խաղըՆորից սպասվում է անձրև. ինչ եղանակ է այս օրերինՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցությունՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանԲրազիլիայից դուրս ես կկարողանամ մի փոքր ավելի ազատորեն արտահայտել այն, ինչ մտածում են շատ մարդիկ․ ԲոլսոնարուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներՓարիզում խանութները բարիկադներ են կառուցում նոր բողոքի ցույցերից առաջՀայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ«Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանքԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեցԳազ չի լինելու մինչեւ 21:00-ն«Զվարթնոցում» Գերմանիայի քաղաքացին խոշոր չափի գումար է հափշտակել ՌԴ քաղաքացուցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 16:00-նԱռկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան ԱբրահամյանՍկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը. պատմության այս օրը (հոկտեմբեր 31)
Ամենադիտված