Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կնշվի Զատիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս տարի այն կնշվի ապրիլի 20-ին։

Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով

Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԻնչպե՞ս պաշտպանենք մեր մեսենջերները հաքերներից. խորհուրդներ՝ Սամվել Մարտիրոսյանից Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է2026 թվականի մարտի 1-ին կանցկացվի «Անգլերեն» առարկայի նոր քննություն Էլինա Ավանեսյանը հաղթել է ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային Տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով«Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են 19-ամյա բանվորին Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ֆրանսիան կոչ է արել Իրանին զիջումների գնալ Արծաթը 13%-ով էժանացել է՝ ուրբաթ օրվա ռեկորդային անկումից հետո Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Նախիջևանի Սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար​Ուրմիա լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով․ Իրանի առաջին փոխնախագահ Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովիՍուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազեցում՝ ՀՀ-ումՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Ի՞նչ է կատարվել երեկ ավտոմրցաշարի ժամանակ․ մահացածը Վարդենիսից էրՍեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի Ողբերգական դեպք՝ Մուրացան ԲԿ-ում․ 2 տարեկան երեխա է մահացելԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության Վթար՝ ԿոտայքումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռուֆֆինո գինիԻրանում գրավի դիմաց ազատ է արձակել «մաhապատժի դատապարտված» մի ցուցարար Կրակnցներ՝ Երևանում․ տղամարդ է հոսպիտալացվել«Պատգամավորը հայ ազգի պառակտումը անընդունելի է համարել» Վթար է․ խոշոր ջրանջատումներ կլինենՈվքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային. պատմության այս օրը (02 փետրվար)Պլանային անջատումներ՝ փետրվարի 2/3-ին Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք էBitcoin-ի գինը նվազել է 75,000 դոլարից ցածր Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՇիրակի մարզում «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՆրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի, և նրանք պետք է դա անեն․ Թրամփը՝ Իրանի մասինԵվրոպան փորձել և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև․ ԼավրովԵրկրպագելու եմ Նովակ Ջոկովիչին․ նա լեգենդ է․ Սպերցյանը՝ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոնMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ
Ամենադիտված