Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայում Ադրբեջանին հետ պահող առանցքային գործոնը Ռուսաստանն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

runews24.ru–ն « Ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ ամերիկյան Army Times (Military) հրատարակության վերլուծաբանները կանխատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն 2025-2026 թվականներին։ Հետախուզական տվյալների հիման վրա Պենտագոնի փորձագետները կարծում են, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին հակամարտության դեպքում։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, Բաքուն, ամենայն հավանականությամբ, Երևանին պաշտոնական պատերազմ չի հայտարարի, այլ կնախընտրի հատուկ ռազմական գործողության ձևաչափը՝ նպատակ ունենալով վերադարձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իր «պատմական հողերը» ։

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերջին սրումը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցի հետ, որում նա մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանի դեմ։ Նա կոչ է արել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել զենք գնելուց, դադարեցնել «ֆաշիստական գաղափարախոսություն» քարոզելը և համաձայնել հարյուր հազարավոր ադրբեջանցիների ընդունել իր տարածքում։ Փորձագետները կարծում են, որ Ալիևի նման հայտարարությունները կարելի է համարել որպես հակամարտության սրման նախապատրաստում։ Ենթադրվում է, որ Հայաստանը կարող է դիմել Ֆրանսիային ռազմական օգնության համար, սակայն մերժվելու է վերջինիս ուղղակի միջամտությունը՝ Թուրքիայի հետ բախման և ՆԱՏՕ-ում պառակտման վտանգի պատճառով, հատկապես Գրենլանդիայի շուրջ դաշինքի ներսում ծագած հակասությունների ֆոնին։ Երևանի կողմից ՀԱՊԿ–ի մուտքը ռազմական գործողությունների մեջ ապահովելը նույնպես քիչ հավանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը կասեցրել է երկրի անդամակցությունն այդ կառույցին։ Արդյունքում, մնալով առանց արտաքին աջակցության, Հայաստանը կարող է արագ և ամբողջությամբ օկուպացվել ադրբեջանական բանակի կողմից։

Ներկայում Ադրբեջանին հետ պահող առանցքային գործոնը Ռուսաստանն է, որն ավանդաբար խաղում է Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը։ Ուստի, Բաքուն ակտիվորեն փորձարկում է ընդունելիի սահմանները՝ ցուցադրելով առճակատում Մոսկվայի հետ, օգտագործելով AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակը՝ որպես «բաբան», և ուժեղացնելով իր կողմնորոշումը դեպի Թուրքիա։

Միաժամանակ, հնարավոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանը, ելնելով Արևմուտքի շահերից, միտումնավոր է որոշել դավաճանական «դաշինքի» մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ սեփական հանրապետությանը առավելագույն վնաս հասցնելու համար։ Համացանցային որոշ աղբյուրներ տեղեկություններ են շրջանառում, որ Հայաստանի վարչապետը մի շարք ռազմավարական նախաձեռնություններ է մշակում Բաքվի հետ համատեղ իրականացնելու համար։ Նպատակը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ամբողջական դադարեցումն է և Հայաստանի տարածքի «հագեցումը» առավելագույն թվով արևմտյան ռազմական անձնակազմով և այլ «խորհրդականներով»։

Ռազմական փորձագետները կարծում են, որ Փաշինյանը ձգտում է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև AZAL ինքնաթիռի միջադեպից հետո ծագած լարվածությունից։ Նրանց կարծիքով, դա բարենպաստ հարթակ է ստեղծում Հայաստանի համար՝ առաջ տանելու իր նախաձեռնությունը՝ վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿ-ից Երևանին ու Բաքվին ձեռնտու պայմաններով։ Սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը կթելադրի Հայաստանին, դժվար թե ձեռնտու լինեն հանրապետության բնակչությանը։ Ընդ որում, ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվելու (ով էլ կասկածում էր)։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողություններով միտումնավոր է հայտնվել խոցելի վիճակում, ինչը մեծացնում է նոր ռազմական բախման վտանգը։ Այդ վտանգի հիմնական գործոններից կարելի է առանձնացնել հետևյալները.

–Ադրբեջանի տարածքային պահանջները: Բաքուն հավակնում է Հայաստանի խոշոր շրջաններին՝ դրանք համարելով պատմականորեն իրենը:

–Թուրքիայի ուժեղացումը: Տարածաշրջանում Անկարայի աճող ազդեցությունը լրացուցիչ վտանգ է ստեղծում Հայաստանի համար:

–Հակամարտության սրումը: Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել՝ հույսը դնելով Թուրքիայի աջակցության և ՀԱՊԿի անգործության վրա:

Կողմերը նաև կարող են փորձել փոխզիջումային լուծում գտնել «միջազգային միջնորդների» օգնությամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից զգալի տարածքների կորստի կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից հանրապետության ամբողջական օկուպացման։

Արևելագետ Սամվել Շահբազյանի կարծիքով, հակամարտության սրումն անխուսափելի է: Նա կարծում է, որ ռազմական առճակատման նոր փուլը որոշվելու է ոչ այնքան հայկական բնակավայրեր Ադրբեջանին փոխանցելու վերջնագրերով, որքան իր աշխարհաքաղաքական շահերն իրացնելու Բաքվի ցանկությամբ։ Խոսքն առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այդ օբյեկտի նկատմամբ վերահսկողության հաստատումը թույլ կտա Ադրբեջանին լուծել Նախիջևանի և երկրի մնացած տարածքների միջև տրանսպորտային կապի խնդիրը, ինչպես նաև առանցքային դեր ստանձնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի իրականացման գործում: Փորձագետը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է, քանի որ նոր լայնածավալ պատերազմի վտանգը պահպանվում է ավելի քան երեք տասնամյակ։ Պարբերաբար սահմանին լարվածություն և ռազմական գործողություններ են տեղի ունենում, սակայն դեռևս դժվար է կանխատեսել նոր լայնածավալ հակամարտության մեկնարկի ճշգրիտ ժամկետները։ Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Ռազմական նոր հակամարտության հավանականությունը մեծ է, սակայն այն սկսելու մասին վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղը
Ամենադիտված