Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կար ժամանակ, երբ կառավարությունը թոշակների հետ կապված մի փոքր նախաձեռնություն էր հանդես բերում, ասենք՝ մի երկու հազար դրամով բարձրացնում էր կամ 5 հազար դրամի «քեշբեքի» ծրագիր էր ներդնում, երկրացունց PR էր անում։ Փաշինյանն էլ կառավարության նիստերին անընդհատ երեսով էր տալիս, թե թոշակ են ավելացրել, ու կապ չունի, որ չնչին, ողորմելի բարձրացումներ են արել, ընդ որում՝ ոչ թե միանգամից, այլ փուլերով, որ շատ քայլեր ցույց տան հանրությանը։ Հիմա էլ այս թեմայով իր վերջին ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտում էր, թե հինգ անգամ անդրադարձել են թոշակների բարձրացմանը։ Որ դա ակնհայտ մանիպուլյացիա է, չի էլ քննարկվում: Գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ արդեն մոռացել են, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին անգամ երբ է թոշակ բարձրացրել:

Բնականաբար, այս տարի էլ չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ աշխատավարձերը: Փոխարենը համատարած թանկացումներին զուգահեռ իշխանություններն անցել են քաղաքացիների ու բիզնեսի «կաշին քերթելուն»։ Փաշինյանի կառավարության տնտեսական ոլորտի պատասխանատուներն անցած տարվանից մտածում են, թե ինչպես նոր հարկեր ու տուրքեր գանձեն, որ կարողանան բյուջեն կատարել։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ տնտեսական գործունեության որոշ ոլորտներ դուրս են բերվել շրջանառության հարկի դաշտից ու արդեն տեղափոխվել են հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն վճարել ԱԱՀ ու շահութահարկ։ Այս համատեքստում էլ տեղի է ունենում հարկային համահարթեցում, երբ փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնությունները վերացվում են, ու նրանք գործում են այն հարկային հարթության շրջանակներում, որտեղ գործում են նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Փաստացի, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առավելություն են ստանում, իսկ փոքր ու միջին բիզնեսի դաշտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ դժվարությունների առաջ կանգնում կամ փակվում։

Ու, ընդհանրապես, հարկային դրույքներն այս տարվանից բարձրացել են, իսկ մի շարք ուղղություններում՝ ուղղակի կրկնապատկվել։ Օրինակ՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչները նախկին 5-ի փոխարեն վճարելու են 10 տոկոս, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները՝ 6-ի փոխարեն՝ 12 տոկոս, իսկ արտադրական գործունեություն իրականացնողները՝ 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնությամբ այս տարվանից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում ավելանալու է այդ ոլորտներում գործունեություն ծավալողների հարկային բեռը: Օրինակ՝ այդպիսի ոլորտներ են իրավաբանական, հաշվապահական գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը, շենքերի շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, առողջապահությունը և այլն:

Բայց իշխանություններն այսքանով չեն բավարարվում և իրենց հարկային մամլիչն ուղղում են նաև քաղաքացիների ուղղությամբ։ Երևանցիներն այսուհետ ստիպված կլինեն աղբահանության համար վճարել շատ ավելին, քան նախկինում: Մայրաքաղաքում թանկանում է նաև տրանսպորտի ուղեվարձը։ Այս տարվանից էլ հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձը Երևանում կսահմանափակվի։ Իսկ գույքահարկը կշարունակի թանկանալ։ Եթե, օրինակ՝ 2021 թվականին հաշվետու տարվա համար գույքահարկի բեռը կազմում էր սահմանված դրույքաչափի արտադրյալի 25 %-ը, ապա այս տարի արդեն կազմելու է 75 %։

Պատահական չեն տնտեսագետների գնահատականները, որ «խոշոր ձկներին» թողած՝ իշխանությունները ընկել են քաղաքացիների գրպանից ամեն կերպ հարկեր պոկելու հետևից։

Բնական է, որ հարկային բեռի համընդհանուր ավելացման ֆոնին Հայաստանում էականորեն թանկանում է կյանքը, քանի որ, ի վերջո, այս ծանրությունն ընկնում է հասարակ սպառողի ուսերին, որի եկամուտները չեն ավելացել, սակայն այդ մարդիկ պետք է արդեն ավել վճարեն նույն ծառայությունների և ապրանքների համար։ Ու ամենացավալին այն է, որ պետբյուջե վճարված հարկերի մի ահռելի մասն այդպես էլ քաղաքացիների խնդիրների լուծմանը չեն ծառայում՝ կա՛մ իշխանությունները փոշիացնում են իրենց շռայլ ու անիմաստ ծախսերով, կա՛մ էլ տրամադրվում են պետական պարտքի սպասարկման նպատակով։ Հայաստանի պետական պարտքն էլ աճում է երկրաչափական պրոգրեսիայով, քանի որ իշխանությունները ոչ միայն մտադիր չեն կրճատել իրենց ծախսերն ու անցնել խնայողական ռեժիմի, այլև անընդհատ հակված են նոր պարտքեր ներգրավելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրիԻրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում ՀՀ-ի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է․ Միրզիյոև Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զnհ Զելենսկին խոստովանել է` դեֆիցիտ կա Էրբիլ. Բարզանիի գրասենյակի հրետակոծումը կեղծ դրոշի ներքո իրականացված գործողությո՞ւն է Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ Bloomberg․ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ մինչև 263 մլն դոլար գումարով Պուտինը պատմել է Չեչնիայում հակամարտության դադարեցման գործում Ախմատ Կադիրովի դերի մասին ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Նոր մրցաշրջան, նոր իմիջ. Հալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Իրանի խորհրդարանում պահանջել են, որ ԱՄԷ-ն փոխհատուցում վճարի և չեն բացառել երկրի ամբողջ տարածքը Թեհրանին հանձնելու հնարավորությունը Թրամփ․ Կանադան ուզում է օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 4 վիրավոր Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը «Սովորական հայերը կտուժեն». Փաշինյանի քայլերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի տնտեսության համարՔաղաքագետ Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքիցՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղը
Ամենադիտված