Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա  այն վերաբացելու հանձնարարական: 

Անդրադառնալով ծննդատունը փակելու որոշմանը՝ Կարապետյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության ծրագրում կա ծննդատների մակարդակների վերանայում, որը որոշվել է կառավարության  մակարդակով: Այդ շրջանակներում նախարարությունը ռազմավարությամբ սահմանված կետերով խախտումներ է հայտնաբերել և կասեցրել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործունեությունը: 

«Ծննդատունը 2020 թվականից  հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին:   2022 թվականից հավատարմագրային կառավարիչը իր պարտավորությունները չի կատարել, և Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթացը, ընթացել է  դատական գործընթաց, որն  ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին:  

Ծննդատան վերահսկողությունը 2024 թվականի մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ  հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: 

Այն  բացասական բալանսով աշխատող հիմնարկ էր, կային աշխատավարձերի պարտքեր: Աուդիտ իրականացնել ևս  հնարավոր չէր, քանի որ հավատարմագրային կառավարիչը ոչ մի փաստաթուղթ մեզ չներկայացրեց: Մենք դիմեցինք դատախազություն, որտեղ մեզ մերժեցին՝ ուղղորդելով դատարան, այժմ դատարան մտնելու գործընթացի մեջ ենք»,-ասաց նա: 

Կարապետյանն ընդգծեց՝ ծննդատան գործունեության կասեցման պատճառով գնացին հարկադիր պարապուրդի, որի համար բոլոր  գրանցված 58 աշխատակիցները ստացան իրենց վճարումները, ինչպես նաև  իրենց՝ տարինեի ընթացքում կուտակված վերջնահաշվարկը: 

Ըստ Կարապետյանի՝ այդ հիմնարկի նկատմամբ քաղաքային իշխանությունների որևէ պարտավորություն այս պահին այլևս չկա: 

«Ինձ հանձնարարված է վերաբացել ծննդատունը, բայց վերաբացելու համար մի քանի ծրագիր պետք է իրականցվի, որոնք այժմ քննարկվում են:  Մենք չէինք կարող  այս իրավիճակին զուգահեռ  որևէ գործընթաց իրականացնել, քանի որ կային պարտքեր և բողոքներ: Իրականում այժմ էլի կան մարդիկ, որ ունեն աշխատավարձի պարտքեր, բայց դա քաղաքապետարանի պարտավորությունը չէ, նրանք աշխատել են հավատարմագրային կառավարչի մոտ, այդ մարդկանց մի քանի ամիս աշխատավարձեր չեն վճարել:  Դա հավատարմագրային կառավարչի պարտավորությունն է, և ես այդ աշխատակիցներին առաջարկել եմ դիմել դատարան»,-  նշեց Դավիթ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով՝ այժմ իրավաբանների հետ մշակում են համապատասխան նյութերը, որպեսզի դիմեն դատարան՝ հավատարմագրային կառավարչից պահանջելով չկատարված պարտավորությունները: 

956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճելԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ
Ամենադիտված