Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը շուտով կվերանա. ինչո՞ւ է Փաշինյանը նոր պատերազմ հրահրում Անդրկովկասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Army Times (Military) հրատարակության վերլուծաբանները կանխատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն 2025-2026 թվականներին։ Հետախուզական տվյալների հիման վրա Պենտագոնի փորձագետները կարծում են, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին հակամարտության դեպքում։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, Բաքուն, ամենայն հավանականությամբ, Երևանին պաշտոնական պատերազմ չի հայտարարի, այլ կնախընտրի հատուկ ռազմական գործողության ձևաչափը նպատակ ունենալով վերադարձնել այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իր «պատմական հողերը», գրում է runews24.ru–ն։

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերջին սրումը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցի հետ, որում նա մի շարք պահանջներ է ներկայացրել Հայաստանի դեմ։ Նա կոչ է արել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել զենք գնելուց, դադարեցնել «ֆաշիստական գաղափարախոսություն» քարոզելը և համաձայնվել հարյուր հազարավոր ադրբեջանցիների ընդունել իր տարածքում։  

Փորձագետները կարծում են, որ Ալիևի նման հայտարարությունները կարելի է համարել որպես հակամարտության սրման նախապատրաստում։ Ենթադրվում է, որ Հայաստանը կարող է դիմել Ֆրանսիային ռազմական օգնության համար, սակայն մերժվելու է վերջինիս ուղղակի միջամտությունը՝ Թուրքիայի հետ բախման և ՆԱՏՕ-ում պառակտման վտանգի պատճառով, հատկապես Գրենլանդիայի շուրջ դաշինքի ներսում ծագած հակասությունների ֆոնին։ Երևանի կողմից ՀԱՊԿ–ի մուտքը ռազմական գործողությունների մեջ նույնպես քիչ հավանական է, քանի որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեցրել է երկրի անդամակցությունն այդ կառույցին։ Արդյունքում, մնալով առանց արտաքին աջակցության, Հայաստանը կարող է արագ և ամբողջությամբ օկուպացվել ադրբեջանական բանակի կողմից։

Ներկայումս Ադրբեջանին հետ պահող առանցքային գործոնը Ռուսաստանն է, որն ավանդաբար խաղում է Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը։ Ուստի, Բաքուն ակտիվորեն փորձարկում է ընդունելիի սահմանները՝ ցուցադրելով առճակատում Մոսկվայի հետ, օգտագործելով AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակը որպես «բաբան» և ուժեղացնելով իր կողմնորոշումը դեպի Թուրքիա։

Միաժամանակ, հնարավոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանը, ելնելով Արևմուտքի շահերից, միտումնավոր է որոշել դավաճանական «դաշինքի» մեջ մտնել Ադրբեջանի հետ սեփական հանրապետությանն առավելագույն վնաս հասցնելու համար։ Համացանցային որոշ աղբյուրներ տեղեկություններ են շրջանառում, որ Հայաստանի վարչապետը մի շարք ռազմավարական նախաձեռնություններ է մշակում Բաքվի հետ համատեղ իրականացնելու համար։ Նպատակը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ամբողջական դադարեցումն է և Հայաստանի տարածքի «հագեցումը» առավելագույն թվով արևմտյան ռազմական անձնակազմով և այլ «խորհրդականներով»։

Ռազմական փորձագետները կարծում են, որ Փաշինյանը ձգտում է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև AZAL ինքնաթիռի միջադեպից հետո ծագած լարվածությունից։ Նրանց կարծիքով, դա բարենպաստ հարթակ է ստեղծում Հայաստանի համար առաջ տանելու իր նախաձեռնությունը՝ վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿ-ից Երևանին ու Բաքվին ձեռնտու պայմաններով։ Սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը կթելադրի Հայաստանին, դժվար թե ձեռնտու լինեն հանրապետության բնակչությանը։ Ընդ որում, ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվելու (ով կկասկածեր դրանում)։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողություններով միտումնավոր է հայտնվել խոցելի վիճակում, ինչը մեծացնում է նոր ռազմական բախման վտանգը։ Այդ վտանգի հիմնական գործոններից կարելի է առանձնացնել հետևյալները. 

–Ադրբեջանի տարածքային պահանջները: Բաքուն հավակնում է Հայաստանի խոշոր շրջաններին՝ դրանք համարելով պատմականորեն իրենը:

–Թուրքիայի ուժեղացումը: Տարածաշրջանում Անկարայի աճող ազդեցությունը լրացուցիչ վտանգ է ստեղծում Հայաստանի համար:

–Հակամարտության սրումը: Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել հույսը դնելով Թուրքիայի աջակցության և ՀԱՊԿ-ի անգործության վրա:

Կողմերը նաև կարող են փորձել փոխզիջումային լուծում գտնել «միջազգային միջնորդների» օգնությամբ, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից զգալի տարածքների կորստի կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից հանրապետության ամբողջական օկուպացմանը։

 Արևելագետ Սամվել Շահբազյանի կարծիքով հակամարտության սրումն անխուսափելի է:  Նա կարծում է, որ ռազմական առճակատման նոր փուլը որոշվելու է ոչ այնքան հայկական բնակավայրեր Ադրբեջանին փոխանցելու վերջնագրերով, որքան իր աշխարհաքաղաքական շահերն իրացնելու Բաքվի ցանկությամբ։ Խոսքն առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի մասին է։ Այդ օբյեկտի նկատմամբ վերահսկողության հաստատումը թույլ կտա Ադրբեջանին լուծել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և երկրի մնացած տարածքների միջև տրանսպորտային կապի խնդիրը, ինչպես նաև առանցքային դեր ստանձնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի իրականացման գործում: Փորձագետը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է, քանի որ նոր լայնածավալ պատերազմի վտանգը պահպանվում է ավելի քան երեք տասնամյակ։ Պարբերաբար սահմանին լարվածություն և ռազմական գործողություններ են տեղի ունենում, սակայն դեռևս դժվար է կանխատեսել նոր լայնածավալ հակամարտության մեկնարկի ճշգրիտ ժամկետները։ Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Ռազմական նոր հակամարտության հավանականությունը մեծ է, սակայն այն սկսելու մասին վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. ԹրամփՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա
Ամենադիտված