Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հին հայկական Կոմմագենի թագավորությունը. Աշխարհի ո՞ր մեծ հրաշքն է թողել այն իրենից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար, երբ խոսում են հին հայկական պետությունների մասին, հիշում են Մեծ Հայքը, Տիգրան Բ թագավորի ժամանակների Մեծ Հայաստանը, գրում է nashaarmenia.info-ն։

Չնայած դրան զուգահեռ մ.թ.ա. 1-ին դարում գոյություն է ունեցել մեկ այլ չափազանց ուժեղ հայկական թագավորություն։ Միգուցե ոչ այնքան մեծ ու հայտնի, բայց այն իրենից հետո թողել է մեծ ժառանգություն՝ աշխարհի իսկական հրաշալիք:

Դա Կոմմագենեի հայկական թագավորությունն է։ Այս պետությունը գտնվել է Փոքր Ասիայի ամենաարևելքում՝ Հայկական լեռնաշխարհում, այն հողերում, որոնք ժամանակավորապես գրավված են թուրքերի կողմից։

Կոմմագենեն հիմնադրվել է մ.թ.ա. 163 թվականին «հիմնական» Մեծ Հայքում տիրող հայտնի Երվանդունիների տոհմի հայ թագավորների կողմից։ Նրա մայրաքաղաքը եղել է Սամոսատ քաղաքը, որն այդպես է անվանվել հայոց թագավոր Սամուշ I-ի (Շամուշ) անունով։ Թագավորությունը գտնվում էր արևելքից արևմուտք շահավետ առևտրային ճանապարհների վրա, և այն բնակեցված աշխատասեր հայորդիների ջանքերով այն արագ ծաղկել ու վերելք է ապրել։

Չնայած Կոմմագենեի բնակչությունը խոսում էր հայերեն և հին սիրիերեն, սակայն այստեղ մեծ էր նաև հունական լեզվի և մշակույթի դերը։ Դա հելլենիստական դարաշրջանն էր։ Այսինքն հունական ամեն բան, առանց բացառության, համարվում էր ամենալավը, ինչպես 19-րդ դարում ֆրանսիականը, իսկ հիմա էլ ամերիկյանը։

Պատահական չէ, որ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա Թեոսը, որը կրում էր հունական անունը, որոշեց դարերով հավերժացնել իր անունը։ Եվ նա հրամայեց կառուցել մեծագույն սրբավայր տեղի Նեմրութ լեռան վրա՝ հին հայ և հին հունական աստվածների ու հերոսների, Օհրմազդի, Հերկուլեսի, պտղաբերության աստվածուհի Տիկկայի, արծվի, առյուծի և այլոց ինը մետրանոց արձաններով։ Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե 2 հազար տարի առաջ ինչ ֆանտաստիկ ջանքեր են պահանջվել հին հայերից հսկայական քարեր նման բարձրության բարձրացնելու համար:

Կոմմագենեի թագավորները գտնվում էին հունական ուժեղ ազդեցության տակ, բայց բնավ չէին մոռանում իրենց իսկական հայկական արմատների մասին։ Նրանք շատ լավ հիշում էին, որ սերում են հայոց թագավոր Երվանդից, և նրանք ամեն կերպ ընդգծել են դա։ Այդտեղից էլ առյուծի և արծվի հիշատակումները, որոնք Հին Հայաստանում մեծ հարգանք վայելող կենդանիներ էին, և որոնք մինչ օրս էլ կարելի է տեսնել Հայաստանի զինանշանի վրա։

Նեմրութ լեռան սրբավայրը, ըստ էության, տեխնածին բլուր է, որը գտնվում է լեռան գագաթին: Սրբավայրի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ երեք հեկտար։ Այդ ամբողջ հայկական հնավայրը ներկայումս գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։

Ավաղ, հին հայկական արձաններից մի քանիսը նախկինում ոչնչացվել են բարբարոսների կողմից։ Այսպիսով, հիմա այստեղ միայն որոշ արձանների գլուխներ են ընկած մնացել: Ենթադրվում է, որ հենց ինքը՝ Անտիոքոսը թաղված է այնտեղ։ Սակայն դրա մասին դեռևս որևէ ապացույց չկա, մեծ թագավորի գերեզմանը դեռևս չի հայտնաբերվել։ Կա միայն նրա արձանը։

Հայկական Կոմմագենեն  գոյություն է ունեցել մինչև մ.թ. 72 թվականը, մինչ այն պահը, երբ խաբեությամբ գրավվել է հռոմեական ագահ կայսր Վեսպասիանոսի կողմից։

Հայկական Նեմրութը, ավաղ, այնքան հայտնի չէ, որքան հնդկական Թաջ Մահալը։ Այնտեղ շատ ավելի հազվադեպ են զբոսաշրջիկներ լինում։ Եվ չնայած իր ողջ մեծությանը, այն նույնիսկ ներառված չէ աշխարհի մեծագույն հրաշալիքների ցանկում։ Բայց իզուր, քանի որ այն արժանի է դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է
Ամենադիտված