Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան
ՍՊՈՐՏ
Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ:
Բացումը փետրվարի մեկին ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է:
Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- ասված է գրառման մեջ: