Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում «ռևանշիստական միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկերոջ՝ Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Վերջին 4 տարում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, ինչպես նաև առաջին դրական արդյունքները՝ սահմանազատման հարցում: Սակայն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները» (չակերտները՝ Tert.am) դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ», - ասել է նա: