Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրտուալ վեճի մեջ է մտել Դոնալդ Թրամփի հետ այն հարցի շուրջ, թե նրանցից ով է եղել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի նոր համաձայնագրի ձեռքբերման գործում: Այս մասին գրում է BBC-ն։
«Այս ծրագիրը մշակվել և համաձայնեցվել է իմ թիմի բանակցությունների ընթացքում: Բայց դա կիրականացնի հիմնականում ԱՄՆ հաջորդ վարչակազմը»,- նշել է Բայդենը իր համաքաղաքացիներին ուղղված հրաժեշտի հեռուստաուղերձում։ Նա հավելել է, որ հրամայել է իր թիմին ամբողջությամբ տեղյակ պահել եկող վարչակազմին։
Այնուամենայնիվ, ավելի վաղ ԱՄՆ հաջորդ նախագահի անցումային թիմը մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ «Նախագահ Թրամփը Գազայում հրադադարի համաձայնագիր է ապահովել» վերնագրով։