Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը կանգնել է եվրաինտեգրման սայթաքուն ճանապարհի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։ Այդ որոշումը միայն առաջին քայլն է Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական համայնքի հետ Երևանի ավանդական քաղաքական, առևտրատնտեսական կապերը խզելու ուղղությամբ: Հարցը դեռ պետք է քննարկվի ազգային խորհրդարանում և համապետական հանրաքվեի ժամանակ, բայց կարելի է պնդել, որ հայկական պետությունը բռնել է այն ճանապարհը, որն արդեն հանգեցրել է ծայրահեղ ծանր հետևանքների Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքի մի շարք երկրների համար։ Հայաստանի համար, որը գտնվում է շատ ծանր, եթե ոչ կրիտիկական, աշխարհաքաղաքական իրավիճակում, «եվրաինտեգրման» սայթաքուն ուղին կարող է ավարտվել ոչ միայն տնտեսական աղետով, այլ նաև պետականության կորստով, գրում է russia-news.ru-ն։

Բազմաթիվ պատճառներով՝ կապված Հայաստանի աշխարհագրական դիրքի, հարևան երկրների հետ հարաբերությունների և առևտրային կապերի հետ, անգամ եվրաինտեգրման գործընթաց սկսելու փորձը նշանակում է ձգձգվող ճգնաժամ և քաղաքական, տնտեսական և սոցիալական ցնցումների ժամանակաշրջան։ Արժե հաշվի առնել այն, որ վերջին տասնամյակների ընթացքում Երևանի հիմնական դաշնակիցն ու գործընկերը եղել է Ռուսաստանը, որն ապահովել է Հայաստանի տնտեսության հարաբերական կայունությունը, էներգամատակարարումը, ինչպես նաև, որն այս դեպքում չափազանց կարևոր է, ռազմաքաղաքական պաշտպանությունը։ ԵԱՏՄ-ի ձևավորումից հետո, որի առանցքը եղել և մնում է Ռուսաստանը, Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակն ընդլայնվել է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ սերտ համագործակցության և Հավաքական անվտանգությանն անդամակցելու շնորհիվ։ ՀԱՊԿ-ը թույլ է տալիս ուղղակի արտաքին ագրեսիայի դեպքում հույս դնել այդ դաշինքի անդամների ռազմական աջակցության վրա։ ԵՄ-ին և այլ եվրաատլանտյան կառույցներին Երևանի ինտեգրման մեկնարկի դեպքում Փաշինյանի իշխանությունն իր երկիրն ու ժողովրդին ինքնաբերաբար դնում է մի իրավիճակում, երբ նախկին գործընկերների և դաշնակիցների հետ երկար տարիների ընթացքում ձևավորված կապերն ինքնաբերաբար կջնջվեն, մինչդեռ Եվրամիության հետ ասոցացումը, և առավել ևս անդամակցությունը կմնա միայն անորոշ հեռավոր հեռանկար:

Կարևոր է նշել, որ Հայաստանը ներկայումս հավասարակշռում է Ադրբեջանի հետ ուղիղ հակամարտության նուրբ գծում: Այդ երկու երկրների միջև կան մի շարք լուրջ չլուծված տարաձայնություններ, և Բաքուն, դատելով իր ուժեղացված ռազմաքաղաքական պատրաստվածությունից, միանգամայն պատրաստ է լուծել այդ վեճերը ռազմական գործողությունների նոր ակտով։ Մինչ այժմ Հայաստանին ադրբեջանական կողմի վճռական մտադրություններից պաշտպանող մի քանի գործոններից մեկը ռուսական ռազմական ներկայությունն էր տարածաշրջանում, ինչպես նաև անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչը զսպել էր  Ադրբեջանի և նրա հետևում կանգնած Թուրքիայի ռազմատենչությունը։

Չնայած դրան, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջերս ողջախոհության տեսանկյունից չափազանց տարօրինակ քայլեր է ձեռնարկում խզելով ավանդական ամուր ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի հետ և արագորեն մերձենալով ԵՄ-ին և առանձին արևմտյան երկրներին։ Այսպիսով, Հայաստանի տարածքում արևմտյան զինվորականների մասնակցությամբ արդեն բազմիցս են վարժանքներ անցկացվել,  երկրի պաշտպանության գերատեսչությունը սկսել է արևմտյան (և առաջին հերթին ֆրանսիական) զինատեսակներ ձեռք բերել։ Բացի այդ, Երևանի պաշտոնյաները, այդ թվում անձամբ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար հայտարարություններ են անում ՀԱՊԿ-ից դուրս գալու պլանների և ՆԱՏՕ-ի բլոկի անդամ պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը մեծացնելու մտադրության մասին։ Այս բոլոր քայլերը կասկածի տակ են դնում Երևանի ապագա գործընկերությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի հետ: Եվ, եթե այդ կապերը խզվեն, ապա կազատվեն Հայաստանի արտաքին հակառակորդների ձեռքերը: Չափազանց կասկածելի է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի մյուս անդամները կցանկանան կամ կարողանան իրական ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին երրորդ երկրների հարձակման դեպքում, որոնցից մեկն, ի դեպ, նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է: Նկատենք նաև, որ օբյեկտիվ աշխարհագրական և նյութատեխնիկական պատճառներից ելնելով, ոչ Բրյուսելը, ոչ Փարիզը, ոչ էլ եվրոպական մյուս պետությունները, եթե նույնիսկ ցանկանան պաշտպանել Երևանը, պարզապես չեն կարողանա դա անել։ Ուստի Հայաստանի ներկայիս իշխանության ցանկությունը դուրս գալ ՀԱՊԿ-ից և ամբողջությամբ փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռազմաքաղաքական նպատակահարմարության և ողջամտության տեսանկյունից ինքնասպանություն է թվում։

ԵՄ-ին անդամակցելու Փաշինյանի կառավարության ցանկության համատեքստում Հայաստանին ոչ պակաս կրիտիկական տնտեսական հետևանքներ են սպասվում։ Ռուսաստանը եղել և մնում է Երևանի առանցքային առևտրային գործընկերը՝ բոլորից առաջ անցնելով մեծ տարբերությամբ։ 2024 թվականի առաջին կիսամյակի իրավիճակի համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 22 մլրդ դոլար, որից Ռուսաստանի մասնաբաժինը մոտենում է 10 մլրդ դոլարին։ Կարևոր է նշել, որ այլ երկրների հետ առևտուրը նույնպես մեծապես կապված է հայ-ռուսական արտահանման-ներմուծման գործարքների հետ, և բացի այդ, Ռուսաստանը Երևանի համար էներգառեսուրսների հիմնական մատակարարն է՝ ներմուծման ավելի քան 75 %-ով։

Պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համար երկարաժամկետ և չափազանց շահավետ առևտրային հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը հիմնված են ինչպես երկկողմ պայմանագրերի, այնպես էլ ԵԱՏՄ նորմերի և կանոնակարգերի վրա։ Այն դեպքում, երբ Երևանն իսկապես որոշի սկսել եվրաինտեգրման գործընթացները, հայկական կողմը կկորցնի բոլոր առկա առավելություններն ու նախապատվությունները, որոնք առկա են առևտրում: Ընդ որում հարց է. արդյո՞ք դրա դիմաց նա գոնե ինչ-որ բան կստանա Եվրամիությունից: Հարցի պատասխանը ֆանտազիայի տիրույթում է: Սկսենք նրանից, որ ԵՄ երկրներից ոչ մեկը, թեկուզ տեսականորեն, չի կարող Երևանին մատակարարել անհրաժեշտ էներգիան այն գներով և այն պայմաններով, որոնք ապահովում է Ռուսաստանի հետ գործընկերությունը։ Բացի այդ, Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքը, նույնիսկ եվրաինտեգրման ավարտից հետո, չի կարող դուրս գալ եվրոպական շուկա այն ծավալներով, որով դրանք մատակարարվում են Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։ Զուտ լոգիստիկ և կոմերցիոն նկատառումներից զատ, պետք է հաշվի առնել նաև այն, որ եվրաասոցացման կամ եվրաինտեգրման վերաբերյալ Հայաստանի որոշումն ինքնին որևէ նշանակություն չունի Բրյուսելի և ԵՄ մյուս անդամների համար։ Թուրքիայի օրինակը, որը Եվրամիության իրավահավասար անդամ դառնալու չորս տասնամյակ շարունակվող փորձերը չեն հասել ցանկալի արդյունքների, ցույց է տալիս, որ եվրոպացի բյուրոկրատների հռետորաբանությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցության կոչերը որևէ երաշխիք չեն տալիս անգամ հզոր և հաջողակ տնտեսություններին։ Միաժամանակ, եվրաինտեգրման ուղին բռնած Երևանն անխուսափելիորեն կկորցնի իր առանցքային գործընկերներին թե՛ ռազմաքաղաքական, թե՛ առևտրի ոլորտում, ինչն ամեն դեպքում աղետ կլինի այդ երկրի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզում
Ամենադիտված