Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը և ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը դեռևս խոսակցությունների մակարդակում են, այսինքն՝ խոսում ենք որոշակի ապագայի մասին, բայց այսօր կառավարության կողմից այդ օրինագծին հավանություն տալով՝ ֆոնային մարտահրավերների փունջ է ձևավորվում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Ընդ որում՝ այդ մարտահրավերները կարելի է տարանջատել քաղաքական և տնտեսական առումով՝ հատկապես տնտեսվարողների և Հայաստանի տնտեսական քաղաքականություն մշակողների համար: Առաջին՝ քաղաքական առումով: Այս իշխանությունը մեկ անգամ չէ առանձնացել իր այն թեզով, որ քաղաքականությունը և տնտեսությունը պետք է տարանջատել նույն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված: ՀԱՊԿ-ում կա անդամակցության սառեցում, բայց ԵԱՏՄ-ի հետ առկա են ակտիվ փոխգործակցություն, տնտեսական շփումներ և այլն: Աշխարհի պրակտիկան քաղաքականությունը և տնտեսությունը տարանջատելու փորձեր ունի:

Կարող ենք ներկայացնել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, բայց այդտեղ հստակ առանձնահատկություններ կան, այդ օրինակը Հայաստանի և ԵԱՏՄ-ի պարագայում համադրելի չէ՝ հաշվի առնելով Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունների մասշտաբները և փոխադարձ կախվածության մակարդակը՝ համեմատելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից կախվածության մակարդակին: Մեր իրողությունների պարագայում քաղաքականությունը տնտեսությունից տարանջատելու փորձերն առնվազն բավական լուրջ մարտահրավերներ և ռիսկեր են պարունակում, այդ թվում՝ տնտեսական խողովակներն արդյունավետ աշխատեցնելու առումով: Միայն այս պրոցեսով, այդ օրինագծին հավանություն տալով, այս իշխանությունների՝ դեպի Արևմուտք ձգտելու անթաքույց քաղաքականությամբ ռազմավարական դաշնակցի, ԵԱՏՄ առաջատար տնտեսության՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական լարվածության լրացուցիչ ֆոն ենք ստեղծում:

Երկրորդ՝ տնտեսվարողների մասով: Տնտեսվարողը տասնամյակներ ի վեր գործարար կապեր է հաստատել եվրասիական շուկայի տնտեսվարող սուբյեկտների հետ, երկարաժամկետ պայմանավորվածությունների, պայմանագրերի, գործարար հարաբերությունների համատեքստում նա իր պետությունից մեսիջ է ստանում, որ հնարավոր է՝ տնտեսական ուժ և ուղղություն ենք փոխում: Արդյո՞ք սա անորոշության նոր պատուհան չէ տնտեսվարողի համար:

Երրորդ՝ տնտեսական քաղաքականություն մշակողների մասով: Օրերս ֆինանսների նախարարությունը, լրագրողների հարցադրմանն ի պատասխան, նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն ունի ռիսկեր, մշակում են սցենարներ, այս պահին չունեն հստակ տեղեկատվություն, թե դա երբ է սպասվում: Ակնհայտ է, որ նույն տնտեսական քաղաքականություն մշակողի համար հերթական ցնցման, անորոշության, առաջնայինը երկրորդայինի հետ խառնելու, շփոթելու հետ գործ ունենք, այսինքն՝ տնտեսական քաղաքականություն մշակողն արված հայտարարությանը կամ գործողությանը հետևող սցենարներ է մշակում: Այսինքն՝ գործ ունենք հերթական ցնցումային իրավիճակի հետ նույնիսկ սեփական գործադիր մարմնի տնտեսական քաղաքականությունը մշակողների համար»,-նշում է Ամիրխանյանը:

Հավելում է՝ այսօր արդեն կա հնարավոր մարտահրավերների երեք փունջ, եթե խոսում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության մասին: Նրա խոսքով, այս մարտահրավերներն իրենց ներքո չափելի պարամետրեր են պարունակում: «Պետք է դիտարկենք մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, դրանց թվային ցուցանիշները, դրանցում ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը առանձնացված, տեսակարար կշիռները, Եվրոպական միության համախառն ցուցանիշները և այլն: Այս դեպքում այդ մարտահրավերները հստակ և չափելի պարամետրով այսօր դրվում են յուրաքանչյուրիս սեղանին: Օրինակ՝ Հայաստանի և ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը 2024 թ.-ին, բացառությամբ դեկտեմբեր ամսվա, գրեթե 12 միլիարդ դոլար է, ԵՄ-ի հետ նույն ցուցանիշը՝ 2 միլիարդ է, 6 անգամ պակաս: Մասնաբաժնի առումով: Արտաքին առևտրաշրջանառության մոտ 42 տոկոսը ԵԱՏՄ-ին է բաժին ընկնում, 7,5 տոկոսը՝ ԵՄ-ին:

Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիայի հետ գործ ունենք: Դիվերսիֆիկացիայի մասին ամենաշատը բարձրաձայնող իշխանությունն այդ տեսանկյունից իրավիճակն ավելի վատթարացրել է: Կրկին փաստերով և թվերով: Եթե 2019 թվականին մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵՄին բաժին էր ընկնում 24,1 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 26,8 տոկոսը, ապա 2024 թվականին ԵՄ-ին բաժին է ընկնում 7,5 տոկոսը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 41,5 տոկոսը։ Տեսակարար կշիռների և դիվերսիֆիկացիայի առումով իրավիճակը շատ ավելի վատթարացել է, սրանով էլ ավելի մեծ մարտահրավերների փունջ ձևավորել, եթե այսօր այս իրավիճակում և պայմաններում հրաժարվենք ԵԱՏՄ-ից: Խնդիրն այն չէ, որ իրավիճակը, վիճակագրությունը նշանակում է, թե միայն և բացառապես պետք է եվրասիական ուղղությամբ գնալ: Ոչ: Հատկապես փոքր տնտեսությունների համար, ինչպիսին ենք մենք, դիվերսիֆիկացիան շատ կարևոր գործընթաց է և մշտական աշխատանք տանելու ուղղություն: Բայց խնդիրն այն է, որ փաստացի ունենք դիվերսիֆիկացիայի ուղղությամբ ավելի վատթարացում: Բոլոր այն պնդումներում, որ մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաբաժինն է ավելացել, Չինաստանի մասնաբաժինն է ավելացել, շատ պարզ հանգամանք կա՝ դա վերաարտահանման գործոնն է, որը ևս ուղիղ և անուղղակիորեն գալիս է Ռուսաստանի Դաշնությունից: Եթե այդ գործոնը դուրս ենք բերում, շատ լուրջ հարց է, թե դիվերսիֆիկացիայի ի՞նչ խնդիր է իրականում լուծված»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելու և ԵՄ-ին անդամակցելու գործընթացները տասնյակ տարիների գործընթացներ են: «Անգամ տնտեսական ինտեգրացիոն միությունից դուրս գալու գործընթացը մեկ օրվա կամ մեկ ստորագրության խնդիր չէ: Չենք կարող այսօր արթնանալ և ասել՝ վերջ, այլևս այսինչ ինտեգրացիոն միության անդամ չենք: Եղած ռիսկերը, սակայն, առկա համատեքստում ավելի են մեծացնում ցնցումները, անորոշության զգացումը քաղաքացու մոտ: Նա այսօր չունի որոշակիություն վաղվա օրվա հանդեպ: Սրանք որոշակի մեսիջներ են, որոնք գուցե դեմոգրաֆիական, ժողովրդագրական, միգրացիոն առումով անցանկալի հետևանքների և որոշումների հանգեցնեն: Այո, յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է ինչ որ ուղղությամբ գնալը, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ հնարավորություններ, ռեսուրսներ ունես, կամ ի՞նչ ենք առաջարկելու նույն ԵՄ-ին: ԵՄ-ն, որպես մեզ համար կարևոր առևտրային գործընկեր և ուղղություն, անկախ եղած վիճակագրության որոշակի փոփոխություններից, մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն և այլն:

Բայց կարևոր է հասկանալ, որ ԵՄի հետ առևտուրը պայմանավորված չէ միայն ինտեգրացիոն այս կամ այն միության անդամ լինելով: Առաջին հերթին ԵՄ-ի շուկան մեզ համար դժվարություններ ուներ և ունի առաջ քաշվող ստանդարտների համատեքստում: Հիմա շատ է հնչում հետևյալ հարցադրումը՝ հնարավո՞ր է լինել երկու ինտեգրացիոն միության անդամ միաժամանակ: Ոչ, քանի որ խոսքը վերաբերում է միասնական մաքսային, օրենսդրական մարմինների աշխատանքների սինխրոնիզացմանը, երրորդ երկրների նկատմամբ համապատասխան մաքսային քաղաքականությանը և այլն, բայց կարելի է միաժամանակ մի քանի ինտեգրացիոն միջավայրի հետ ունենալ գործընկերային հարաբերություններ: Դրա փորձն ունենք: ԵՄ-ի հետ ունեինք «GSP+» արտոնությունների ռեժիմ, որով ենթադրվում էր Հայաստանի շուրջ 6000 անուն ապրանքների անմաքս արտահանում Եվրոպա, բայց որքանո՞վ արդյունավետ աշխատեց այդ համակարգը: Միայն մի ցուցանիշ. արտահանվող ապրանքների 97 տոկոսը հանքահումքային ապրանքներն են, իսկ պատճառն այն չէր, որ պատրաստի կամ բարձր արժեքով ապրանքների արտադրության խնդիր ունեինք: Պատճառն առավելապես այն էր, որ ստանդարտներին համապատասխանության խնդիր ունենք:

Տնտեսվարողի համար շատ ավելի բարդ է այդ ստանդարտիզացիային հասնելը, և հարց է՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի դրան հասնելու համար, թեև դա շատ կարևոր է և պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, անկախ ամեն ինչից: Ստեղծվելու է որոշակի ժամանակային վակուում: Հարց է առաջանում՝ այդ պարագայում այդ ժամանակային վակուումը որքանո՞վ են կարողանալու արդյունավետ լցնել, որ դեպի քաղաքացի, դեպի սոցիալական խնդիրներ հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները մեծ հարվածներ չբերեն: Փորձենք ամբողջացնել: ԵՄ գնալը միայն մեր ցանկությամբ չէ պայմանավորված: Տեսնում ենք՝ ԵՄ-ին անդամակցության բյուրոկրատական, քաղաքական և տնտեսական պրոցեսները որքան երկար են տևում: Որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ մեզ ընդունել իր ինտեգրացիոն միություն, իր տնտեսական տիրույթ: Մյուս կողմից՝ արվող հայտարարությունների և գործողությունների համատեքստում ստեղծում են շատ կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք, որ դառնալու ենք ԵՄ անդամ և կարողանալու ենք օգտվել տնտեսական ու քաղաքական ամբողջ զամբյուղից, որը տալիս է ԵՄ-ն: Պարզ բանաձև է՝ տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չերաշխավորված արդյունքով»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի գործողությունների դեմ նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ» ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ» Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters
Ամենադիտված