Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Սրա հետ կապված՝ տարբեր մեկնաբանություններ կան, ընդհուպ այն, որ դա առանձնապես ոչինչ չի նշանակում:

Հասկանալի է, որ արձագանք պետք է լիներ նաև Ռուսաստանից: Ի մասնավորի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»: Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Ըստ էության, ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրմանը ՌԴի արձագանքը չի կարելի կոշտ համարել: Ինչի՞ հետ է դա կապված: Ըստ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի, արձագանքը կոշտ չէ, քանի որ Ռուսաստանում հասկանում են՝ ԱՄՆ-ն ոչինչ չի անելու ՀՀ-ին աջակցելու համար՝ ո՛չ ռազմական առումով, ո՛չ քաղաքական. «Ամերիկյան զորքերը չեն պաշտպանելու Սյունիքը թուրք-ադրբեջանական նոր հարձակումից, և ԱՄՆ-ն չի պատրաստվում հանուն ՀՀ-ի հրթիռակոծել Բաքուն կամ Անկարան»:

Մյուս կողմից՝ Մոսկվան տարբեր խողովակներով հասկացնում է ՀՀ իշխանություններին, որ անհնար է լինել ԵԱՏՄ-ում և, դրան զուգահեռ, մաս կազմել ԵՄ-ին։ «Ռուսական իշխանությունները վերջերս հայտարարել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր սոցիալ տնտեսական հետևանքներ կունենա հայկական տնտեսության համար, այդ թվում՝ կվերանայվեն գազի գները ՀՀ-ի համար։ ՌԴն ունի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ լծակներ՝ ՀՀ-ի վրա ազդելու համար»,-նշում են հեղինակները և հիշեցնում մասնավորաբար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Ըստ հեղինակների, Մոսկվան մեսիջ է հղում Փաշինյանին և թիմին, որ անհնար է դառնալ հակառուսական պլացդարմ կամ նոր Ուկրաինա Հարավային Կովկասում՝ ընդդեմ ՌԴ-ի, ու շարունակել օգտվել ռուսական էժան էներգակիրներից ու ԵԱՏՄ-ի տված տնտեսական դիվիդենտներից, այսինքն՝ երկու աթոռի վրա նստելու ժամանակն ավարտվել է։

Հայտարարվեց, որ առաջիկայում հնարավոր է Թրամփ-Պուտին հանդիպում: Դրա արդյունքում, ըստ տելեգրամյան ալիքի, աշխարհում գեոպոլիտիկ նոր բաժանում է տեղի ունենալու, և Հարավային Կովկասը հավանաբար անցնելու է Մոսկվայի ազդեցության գոտի. «Այս պահի դրությամբ Վրաստանում իշխանության են ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցները՝ պրագմատիզմով առաջնորդվող ուժերը, ովքեր չեն ցանկանում դառնալ խրամատ ընդդեմ ՌԴ-ի, սակայն չեն կտրում նաև տնտեսական ու քաղաքական կապերն Արևմուտքի հետ։ Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային կապեր ու նախագծեր ՌԴ-ի հետ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ երկաթգիծը, որով ՌԴ-ն ադրբեջանական տարածքով դուրս է գալու դեպի Իրան և Պարսից ծոց։

Հայաստանը պետք է ոչ թե հակադրվի ՌԴ-ին՝ ավելի արևմտամետ երևալու համար, այլ պետք է խորացնի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, նոր որակ հաղորդի Իրանի հետ կապերին՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծն ու Արևմուտքից ներդրումներ և տեխնոլոգիաներ բերի հայկական տնտեսություն։ ՌԴ-ն ու Իրանը գնում են ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրմանն, ու ՀՀ-ն չպետք է Հարավային Կովկասում վերածվի անգլոսաքսոնական ուժերի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. դրա հետևանքը լինելու է Բաքվի կողմից Սյունիքի օկուպացիան և Զանգեզուրի միջանցքի բացումը զենքի ուժով։

Այսպիսով, Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ։ ՀՀ-ն պետք է օգտվի նոր ստատուսքվոյից և, չհակադրվելով ուժային կենտրոններին, պրագմատիկ քաղաքականություն վարելով՝ հասնի հայոց բանակի վերազինմանը, տնտեսության հզորացմանը, ինչպես նաև դադարի ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների տարածումը և արևմտամետության քարոզչությունը՝ որպես ՀՀ-ի փրկության միակ ճանապարհ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի սպասված մրցաշար Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մոսկվան ողջունում է ՄՕԿ գործադիր կոմիտեի՝ Ռուսաստանի կարգավիճակը վերականգնելու որոշումը․ հայտարարություններ Կրեմլից Փոխարժեքները՝ հայաստանյան բանկերումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու առյուծի անկման պատճառը Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել ՆԳՆ փրկարար ծառայությունը զգուշացնում էՌուբեն Վարդանյանի կինն ուղերձ է հղել «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՍիրիայի նախագահը ժամանել է Անկարա ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն ու խաղացանկը «Չենք ցանկանում առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ», «Հրադադարն ինձ համար ավարտված է» «Ես գոհ չեմ ՆԱՏՕ-ից»․ Թրամփ Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Ռուտտեն ՆԱՏՕ-ի ուղերձը փոխանցել է Ռուսաստանին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան Փաշինյանը հեծանվային արշավ կկազմակերպի Սևանի շուրջը Հրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը Երևանում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota», 3 վիրավnր կա․ Shamshyan Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տպագրման մեքենա««Աշխարհաքաղաքական զարթոնք». ինչի՞ կհանգեցնի Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ» «Փաշինյանը ակնարկել է Հայաստանում անխուսափելի փոփոխությունների մասին» Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը. պատմության այս օրը (08 հուլիս) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին ․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» Ոչ մեկը չի համաձայնում․ «Հրապարակ» Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի խորհրդարանի անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը. «Ժողովուրդ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ
Ամենադիտված