Կրեմլը պատասխան է պատրաստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պատասխանը իր նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին պետք է նվազագույնի հասցնի դրանց հետևանքները և համապատասխանի ռուսական ընկերությունների շահերին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ուշադիր վերլուծում ենք իրավիճակը։ Իհարկե, այստեղ մենք խոսում ենք այն միջոցների ձեռնարկման մասին, որոնք նվազագույնի կհասցնեն այդ անօրինական պատժամիջոցների հետևանքները և որոնք լավագույնս կծառայեն մեր երկրի և մեր ընկերությունների շահերին»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Մոսկվան Ռուսաստանի նավթային հատվածի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին:
Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Պեսկովին հարցրել են՝ արդյոք պատասխանը համանման կլինի սահմանված պատժամիջոցներին։
«Ոչինչ բացառել չի կարելի։ Այն, ինչ լավագույնս կծառայի մեր երկրի շահերին, արվելու է»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը։