Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաև միլիարդատերեր, հայտնում է NBC-ն։ Խոսքը Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգի մասին է։
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Մասկն ավելի քան քառորդ միլիարդ դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական արշավին։ Meta-ն և Amazon-ը 1-ական միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործչի երդմնակալության հիմնադրամին:
Հրավիրված երեքն աշխարհի ամենահարուստ մարդկանցից են։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Մասկը առաջին տեղում է, Բեզոսը՝ երկրորդ, Ցուկերբերգը՝ երրորդ։ Ինչպես նշում է գործակալությունը, նրանց ընդհանուր կարողությունը հունվարի 13-ի դրությամբ կազմել է 885 մլրդ դոլար։
Արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հունվարի 20-ին։