«Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ներկայիս ֆինանսական վիճակի մասին։
«Մենք ավարտել ենք «Բարսելոնայի» ֆինանսական վերականգնումը։ Մենք դա արեցինք առանց իմպրովիզացիայի, առանց բախտի և առանց արտաքին օգնության: Մենք բազմաթիվ արժեքներ, սկզբունքներ և էթիկա ունեցող ակումբ ենք: «Բարսելոնան» ավելին է, քան պարզապես ակումբ»,- ասել է Լապորտան մամուլի ասուլիսի ժամանակ։
Լա լիգայում կայացած 19 տուրերից հետո «Բարսելոնան» 38 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ «Բետիսի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։