Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը թուրք պաշտոնատար անձանց հիասթափություն է հայտնել՝ կապված դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը թուրք պաշտոնատար անձանց իր հիասթափությունն է հայտնել՝ կապված մի քանի օր առաջ տեղի ունեցած բախումների հետ, երբ Վաշինգտոնում թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել են ցուցարարների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հայտարարվել է, որ բռնության նման դրսեւորումն «ուղղակի անընդունելի է»:

«Հետաքննություն է կատարվում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ինքը կսպասի արդյունքներին եւ միայն դրանից հետո որոշում կընդունի պատասխան պաշտոնական միջոցների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Թուրքիայի նախագահ Էրդողանի այցի դեմ բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում մասնակիցների վրա են հարձակվել Էրդողանի կողմնակիցները: Հաղորդվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները: Բախումների հետեւանքով տուժել է 11 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որոնցից 9-ը հիվանդանոց է տեղափոխվել: ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու:

«Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության աշխատակիցները եղել են դեսպանի նստավայրի մոտ եւ տեսանկարահանում են կատարել, որից հետեւում է, որ թուրքական հատուկ ծառայության վերակարգը հանկարծակի հարձակվել է ցուցարարների վրա, նրանց գետնին գցել եւ սկսել ոտքերով խփել, մինչեւ ամերիկացի ոստիկանները թուրք ուժայիններին ետ չեն մղել: Հոլովակում երեւում է, որ Էրդողանը կանգնած է իր Լիմուզինի մոտ՝ հետեւելով ծեծկռտուքին:

ԱՄՆ իշխանությունները կարճ ժամանակով ձերբակալել են խմբի 2 անդամի, որոնք ապահովում են Էրդողանի անվտանգությունը, սակայն շուտով նրանց բաց են թողել դիվանագիտական արձանագրության համաձայն, որն անձեռնմխելիությամբ է օժտում արտասահմանյան բարձրաստիճան անձանց ուղեկցողներին:

Մի քանի ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ կողմից ավելի վճռական գործողությունների կոչ են անում: Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կոչ է արել երկրից արտաքսել թուրք դեսպանին:

Էրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողի անունը Ովքեր են ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 թեկնածուները Ապարանում կասեցվել է լցակայանի բենզինի վաճառքը Սպասվում է անձրև և քամու ուժգնացումԱրման Ծառուկյանին և նրա ուղեկիցներին ինքնաթիռից իջեցրել են. ինչ է տեղի ունեցել Ինչ են քննարկել Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն Անթալիայում Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավորՓաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ջուր չի լինի մի քանի ժամ Ստեղծվում է Աբխազիայի միջոցով Հայաստան տանող նոր ցամաքային տրանսպորտային միջանցքՈւշադրության փոփոխություն. Էստոնացիները Վրաստանից տեղափոխվում են ՀայաստանԱրդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»«Բադալյան. Իշխանության տարիներին էլ Փաշինյանը շարունակել է մնալ «դեղին լրագրող»»Ընդդիմությունը Հայաստանին խոստանում է խաղաղություն բարենպաստ պայմաններովԻշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի․ պատմության այս օրը (18 ապրիլ)«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ ԼպուտյանինՈւղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ»Որոշ ժամանակ գազ չի լինելու«Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ. «Փաստ»Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութըՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Եվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահ
Ամենադիտված