Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 12-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Աբովյան, Սևան, Աշտարակ քաղաքներում, Հանքավան գյուղում և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Միաժամանակ շրջայց իրականացնելիս փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ի մոտակա լանջին նկատել են թուլացած քարեր և հեռացրել դրանք: