Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական Anewz հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, չնայած այն հանգամանքին, որ գազի մատակարարումը ժամանակավորապես կրճատվել է «Շահ Դենիզ Ալֆա» հարթակի տեխնիկական խնդրի պատճառով, կառավարության աղբյուրները հավաստիացրել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ՝ ապահովելով արտահանման անընդհատությունը։ Սպասվում է, որ առաքումները շատ շուտով կվերսկսվեն։
Հիշեցնենք, որ վելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է, ինչն ազդել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վրա։