Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, փրկվել են Մոսկվայի հյուսիս-արևելքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության Telegram-ալիքը:
«Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Անադիրսկի անցուղում, բնակելի 9-հարկանի շենքի յոթերորդ հարկում գտնվող բնակարաններից մեկում, տեղի է ունեցել անձնական իրերի և կահույքի բռնկում։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները այրվող բնակարանից և այլ հարկերից փրկել են ութ մարդու: Նրանցից երկուսը երեխաներ են», - ասվում է հաղորդագրության մեջ։