Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏարածաշրջանում ամերիկյան բոլոր շահերը մեր տեսադաշտում են, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քումարս Հեյդարին, փոխանցում է Mehr-ը։
«Թշնամին Իրանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, և մենք պետք է միշտ պատրաստ լինենք դեմ առ դեմ հանդիպելու թշնամուն։ Հակառակորդի հոգեբանական և հիբրիդային պատերազմի նպատակն է գերիշխել հասարակական կարծիքի վրա և ուղղորդել մտքերը դեպի ոչ լեգիտիմ շահեր։ Այնպես որ թշնամու այս մոտեցման կառավարումն ու դեմ պայքարը պետք է օրակարգում լինի»,- ասել է գեներալ Հեյդարին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրանական բանակի ցամաքային զորքերի բոլոր տանկերը, ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը դրվել են լիարժեք մարտական պատրաստության։
«Տարածաշրջանում ամերիկյան բոլոր շահերը մեր տեսադաշտում են, և մենք օպերատիվ ներուժ ունենք»,- հավելել է նա։