Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով Արտաշատ քաղաքում անշարժ գույքը տրվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ֆոնդ ԼՂ-ից տեղահանվածներին սոցիալական կացարաններում տեղավորելու նպատակով:
Խոսքը Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց թիվ 32/1 հասցեում գտնվող Ակադեմիայի շենքի մասին է:
Վերոնշյալի վերաբերյալ առկա է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանձնարարականը: