Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան
ՍՊՈՐՏԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ կցանկանար մենարտել բոլոր ժամանակների մարտիկներից։
«Ողջերից կամ մահացածներից կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ։ Կարծում եմ՝ նրան ավելի շատ գովազդել են։ Միֆեր են, թե նա հաղթել է մեկ հարվածով, ոսկորներ է կոտրել։ Ինչո՞ւ հիմա UFC-ի ոչ մի մարտիկ նրա նման չէ»,- ասել է Արման Ծառուկյանը V1ctorblud յութուբյան ալիքի եթերում։
Բրյուս Լին արեւելյան մարտարվեստների լեգենդար մարտիկ է, կինոդերասան, պրոդյուսեր։ Նա մահացել է 1973-ին 32 տարեկանում։
Հունվարի 19-ին Լոս Անջելեսում Արման Ծառուկյանը ռեւանշ-մենամարտ կանցկացնի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ, որին պարտվել է 2019թ․ ապրիլին։