ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2024 թվականին Ուկրաինան կորցրել է ավելի քան 3600 քառ․կմ տարածքի վերահսկողությունը։ Այս մասին գրում է «Милитарный» պորտալը։
Նոյեմբերին ուկրաինական ուժերը կորցնում էին օրական ավելի քան 20 կմ², մինչդեռ 2023 թվականին նրանք ընդհանուր առմամբ կորցրեցին մոտ 540 կմ² և ազատագրեցին մոտ 430 կմ²։
2024 թվականին ամենամեծ կորուստները գրանցվել են Դոնեցկի և Խարկովի մարզերում, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։