Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուն Մինասի ամանորյա ֆոտոշարքն ամուսնու հետ
ՖՈՏՈ2025-ին Սիրուն Մինասի ընտանքում կլսվի եւս մեկ բալիկի ճիչ։ Բժշկուհին սպասում է իր երրորդ երեխային։ Մինչ այդ գեղեցիկ պահը, Սիրունը 2024-ն ամփոփել է տոնական լուսանկարներով, որոնցում ինքն ու ամուսինը՝ Ռաֆայել Վարդանյանը, երջանիկ կեցվածք են ընդունել տոնածառի շուրջ։
Посмотреть эту публикацию в Instagram
Ամուսինները «գունավոր» տրամադրություն ունեն։ Ռաֆայելն իր կերպարն ավելի գունեղ է դարձրել կարմիր ու սեւ վանդակներով շարֆի կիրառմամբ, իսկ Սիրունը կրել է սեւ վերնաշապիկ՝ կարմիր ու վարդագույն ծաղկային պրինտով։
Հրապարակումն ուղեկցվում է կարմիր սրտի էմոջիով։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ Սիրունը շնորհավորական տեսանյութ էր հրապարակել, որում արծաթագույն զգեստով է, որի ներքո երեւում է նրա գեղեցիկ կարգավիճակը։ «Ուրախ եւ օրհնված տարի։ 2025, մենք պատրաստ ենք»,-գրել է նա։