Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ հոսպիտալացվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը, փոխանցում է Euromedia24-ը։
«Դեպքի վայրում հայտնաբերված չափահաս տղամարդը և չափահաս կինը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել ևս երկու տղամարդ:
Դեպքի վայրում են հետախույզները և հետաքննություն են իրականացնում»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: