Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Կառավարական հանձնաժողովը որոշել է չվերթի ձայնագրիչներն ուղարկել Բրազիլիա, որտեղ արտադրվել է ինքնաթիռը, ես վստահ եմ, որ դա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը», – ասել է նա։