Հրաձգություն՝ Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺամեր առաջ զանգվածային հրաձգության դեպք է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում։ Տղամարդը գնդակահարել է 10 մարդու և վիրավորել չորսին, զոհերի թվում կան երեխաներ։ Այս մասին հայտնում է Риа новости-ն։
Տղամարդը փորձել է սպանել ինքն իրեն, երբ նրան շրջապատել են ոստիկանները, նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը՝ Ացո Մարտինովիչը սրճարանում վիճել է ինչ-որ մեկի հետ, ատրճանակի հետևից գնացել տուն, վերադարձել և սկսել կրակոցներ արձակել։
Հետո նա կրակոցներ է արձակել այլ վայրերում։ Մարտինովիչի մոտ 2022 թվականին ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել։ Նրան դատապարտել են երեք ամսվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանում գործի քննության պատճառով դատավճիռը չի մտել ուժի մեջ: