Նեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լքել է հիվանդանոցը, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրերին վիրահատությունից հետո և գնացել երկրի խորհրդարան՝ հարկային օրինագծի քվեարկության համար. գրում է Jerusalem Post-ը։
Նշվում է, որ, ըստ ամենայնի, Նեթանյահուն դուրս է եկել հիվանդանոցից՝ հակառակ բժիշկների խորհրդին, որոնք նրան խորհուրդ են տվել մնալ և շարունակել ապաքինումը։
Շաբաթ օրը Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետը հետազոտության է ենթարկվել, որի ժամանակ հայտնաբերվել է միզուղիների վարակիչ պրոցես՝ առաջացած շագանակագեղձի բարորակ մեծացումից։ Նշվել է, որ վարչապետը մի քանի օր բուժվել է հակաբիոտիկներով, ինչը հանգեցրել է վարակի վերացմանը։ Կիրակի օրը Նեթանյահուն շագանակագեղձի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Նույն օրը ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն վիրահատությունից հետո լավ վիճակում է և լիովին գիտակցության: